Tuesday, 23 04 2024
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը

«Քոչարյանական աճի» առասպելը․ ՏԱՑ-ը չի արտացոլում իրական տնտեսական աճը

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձ արեց Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տնտեսական ակտիվության ցուցանիշին (ՏԱՑ)՝ նշելով, որ փայլուն տնտեսական տարի ենք սկսել։ Խոսքը հրապարակված հունվարի 8,9 տոկոս աճի մասին էր։

Սա ինչի՞ մասին է խոսում․ «Առաջին լրատվական»-ի հարցին տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը պատասխանեց․ «Սա խոսում է տնտեսական աճի մասին։ Ինչո՞ւ, որովհետև ՏԱՑ-ը սովորաբար հաշվարկվում էր որպես ՀՆԱ-ի կարևորագույն ցուցանիշ, և տնտեսական աճ ասելով՝ հասկանում ենք հիմնականում ՀՆԱ-ի միջոցով այդ ցուցանիշի հաշվարկում։ Կարճ ասած՝ երբ բազիսային տարին հարաբերում ենք հաշվետու տարվա հետ, ստացվում է որոշակի ցուցանիշ։ Բայց կոնկրետ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ՏԱՑ-ին, որը, ի դեպ, մեր մոտ հաշվարկվում է 2011 թվականից։ Վերջին ինը տարիների համար, եթե նայում ենք ցուցանիշը, սա եղել է ամենաբարձրը։ Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ էր չափվում մինչև 2011 թվականը։ Ինչպես նաև հարց է առաջանում՝ որքանո՞վ է այն օբյեկտիվորեն արտացոլում տնտեսական աճի վիճակը։ Սա տնտեսագիտական բարդ խնդիր է՝ միայն հայկական երևույթ չի, որի վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ»։

Իսկ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանն ասաց․ «Այն տվյալները, որոնք հայտարարեց վարչապետը, շատ տպավորիչ են։ Փորձեցինք Վիճակագրական կոմիտեից հայթայթել այդ տվյալները, սակայն չգտանք՝ մանավանդ կառուցվածքային առումով։ Հասարակությունը պետք է վերջիվերջո իմանա՝ որտեղից են գալիս այդ տվյալները։ Իհարկե, շատ լավ է, որ վարչապետին օպերատիվ տեղեկատվություն տալիս են, բայց հասարակությունն էլ պետք է իմանա, որպեսզի կարողանա վերլուծություններ անել։ Մինչև 2011 թվականը մենք տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշներ ենք ունեցել, որի մասին գիրք ունի գրած պարոն Մարկոսյանը՝ Քոչարյանի ժամանակաշրջանի առասպելը։ Այդ առասպելը եղել է դեռ 1993 թվականին, և մինչև հիմա դեռ շարունակվում է։ Այսինքն՝ «մարկիզա, վսյո պրեկրասնա»։ Ինչո՞ւ անհրաժեշտ եղավ նման ցուցանիշ դնել 2011 թվականից, որովհետև ոչ մի առարկայի մեջ չկա ՏԱՑ ցուցանիշ։ Վիճակագրական կոմիտեն նշում է, որ նման ցուցանիշ կա ԱՊՀ երկրներում։ Ես հետաքրքրվել եմ և կարող եմ ասել, որ նրանց մոտ էլ նման ցուցանիշ չկա։ Նման բան կա Եվրաստատում, բայց այնտեղ դա բոլորովին այլ բան է նշանակում»։

Ագրարային համալսարանի տվյալագիտության ամբիոնի դասախոս Գևորգ Քեշիշյանն էլ ասաց․ «Այն սկսեցին հաշվարկել 2011 թվականից՝ ամեն ամսվա համար առանձին։ Առաջին հայացքից սա դրական քայլ էր, որպեսզի երկրի տնտեսական աճը քայլ առ քայլ վերլուծել։ Նշեմ, որ մեր Վիճակագրական կոմիտեն հրապարակում է ՀՆԱ-ի ծավալների փոփոխությունը ինչպես տարեկան կտրվածքով, այնպես էլ եռամսյակային՝ սակայն նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ։ Հետևաբար, տվյալ դեպքում մենք նույնպես չէինք ունենալու շղթայական իրար հաջորդող ինդեքսները, որ կարողանայինք ժամանակագրական շարք ապահովել և ինչ-որ վերլուծություններ անել»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում