Սիրիայի հնագույն Էբլա քաղաքի ավերակների վրա գրոհայինները հիմնել են ուսումնամարզական ճամբար և քիմիական լաբորատորիա՝ հայտնում է RIA Novosti-ն:
Հաղորդվում է, որ սիրիական բանակին հաջողվել է ազատել Էբլան ահաբեկիչներից: Գիտնականները դեռ պետք է գնահատեն զինյալների կողմից հին ավերակներին հասցված վնասը:
Էբլան մ.թ.ա. 4-3-րդ դարերում գոյություն ունեցած մի պետության մայրաքաղաք է եղել: Բարգավաճման ժամանակաշրջանում Էբլան զբաղեցրել է ժամանակակից Սիրիայի գրեթե ամբողջ տարածքը: Քաղաքը գտնվում էր ժամանակակից Հալեպի մերձակայքում: Էբլայի պեղումները սկսվել են XX դարի 60-ական թվականներին իտալացի գիտնականների կողմից, ինչի արդյունքում մինչ օրս հավաքվել է հարուստ արխիվ: