Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգան ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ կայացած հանդիպման ժամանակ որպես նվեր 30 հազար ոչխար է նվիրել Չինաստանին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Խալթմաագիյն Բաթուլգան այցով գտնվում է Չինաստանում: Բանակցություններից հետո, որոնք կայացել են փետրվարի 27-ին Պեկինի Ժողովրդական ժողովների տանը, նա որպես աջակցություն Չինաստանին, որը պայքարում է կորոնավիրուսի համաճարակի դեմ, Սի Ծինպինին է հանձնել հավաստագիր, որը վկայում է չինական կողմին որպես նվեր 30 հազար ոչխար փոխանցելու մասին:
Արարողության տեսանյութը հրապարակել են չինական ԶԼՄ-ները: