«Մրցակցային պայքար է, 14 նախագահի թեկնածու կա, և բոլորն էլ ունեն իրենց նախընտրական ծրագրերը, առաջարկությունները, թող մրցակցությունը լինի ծրագրային, պայքարը լինի քվեի համար: Ցավոք, տեսնում ենք գործողություններ՝ ուղղված հանրությանը պառակտելու, քաղաքական դիվիդենտ շահելու»,- այս մասին ելույթ ունենալով իր նախընտրական արշավի ընթացքում՝ ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:- Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, լինել համերաշ, չտրվել պրովոկացիաների և չգնալ ընդհարումների, որովհետև մենք մեր միասնությունը կարևորում ենք ավելի, քան ընտրության արդյունքները…»:
Ներկայացնելով իր անցած ուղին՝ Ա. Հարությունյանը մասնավորապես նշեց, որ Երևանի ժողտնտեսության համալսարանում սովորելով գերազանց և թողնելով արտասահմանում սովորելու հնարավորությունը՝ ուսանողական նստարանից մեկնել է պատերազմ: «95թ. նախընտրել եմ տնտեսությունը: Սկսեցի ցորեն ցանել Աղդամում, Ջաբրայիլում… Ամբողջ երիտասարդությունս անց եմ կացրել հող մշակելով, նուռ տնկելով, խախող տնկելով… Ես լինելով գործարար՝ Արցախը փրկել եմ թալանից»,- նշեց նախագահի թեկնածուն:
Մանրմասն՝ տեսանյութում: