Բարձրագույն դատական խորհրուրդը մասնակի բավարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումը։ Նա կմնա ռեզերվում։
Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ հրապարակելով որոշումը։
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ 14.02.2019 թվականի որոշումը վերանայելու դիմումը բավարարել մասնակի։ ԲԴԽ 14.02.2019 թվականի որոշումը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ վերացնել։ Արայիկ Մելքումյանին ընդգրկել դատավորների ռեզերվում։ Արայիկ Մելքումյանի պահանջը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու մասին մերժել»,-որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահը։
Հիշեցնենք, որ Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր 2019 թվականի փետրվարին՝ նրա նկատմամբ կիրառելով կարգապահական տույժ։
Սակայն դրույթը, որով դատավորի լիազորությունները դադարեցվել են, ՍԴ-ն հակասահմանադրական է եւ Արայիկ Մելքումյանը դիմել է ԲԴԽ-ին՝ դատավորի իր լիազորությունները վերականգնելու պահանջով։