Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերում հանդես կգա հենացատկում և նժույգ թափերում

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկերում և նժույգ թափերում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը: «Հիմա այդքան էլ լավ մարզավիճակում չեմ, քանի որ վնասվածքի պատճառով քիչ էի մարզվում դեկտեմբեր ամսից սկսած: Ես բուժվում էի բավականին երկար ժամանակ, բայց այն կրկին զգացնել է տալիս»,-ասաց նա: Դավթյանի խոսքով` ինքը Օլիմպիական խաղերում հանդես կգա երկու գործիքի վրա` հենացատկեր և նժույգ թափեր:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մարզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. Առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին: