Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է ավելի քան 100-ով՝ հասելով 245-ի, մահացել է 26 մարդ: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 245-ի, իսկ այդ վիրուսով վարակումից մահացել է 26 մարդ»,-նշել է գործակալությունը: