Թբիլիսիի դեղատներում սպառվել են վիրաբուժական դիմակների եւ հակամանրէային հեղուկների պաշարները: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դեղագործները:
Վրաստանի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին հայտնել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին. ախտահարվածը 50-ամյա տղամարդ է, որը Վրաստան է ժամանել Ադրբեջանից, իսկ մինչ այդ եղել է Իրանում:
«Դիմակներ, ցավոք, այլեւս չկան մեր դեղատան ամբողջ ցանցում: Երեկ երեկոյան կորոնավիրուսի մասին հայտարարությունից հետո այստեղ հերթ է գոյացել: Դիմակների հետ մեկտեղ բառիս բուն իմաստով տարել են եղած բոլոր հակամանրԷական հեղուկները»,- հայտարարել է PSP դեղատան դեղագործը: