«Երկու տարի շարունակ մենք ասում ենք, որ մեր իրավապահ համակարգում խնդիրներ ունենք: Եվ դրանք ոչ միայն վերին շերտում են գտնվում, այլ նաև ներքրում: Այդ խնդիրները ոչ միայն սոցիալական են, որը շատ խորն է իրականում, այլ նաև կամային: Կան մարդիկ, ովքեր, գտնվելով այդ համակարգում, չեն ցանկանում պայքարել հանցավորության դեմ: Սա ցավալի իրականություն է: Մեր կարծիքով այս հեղափոխական տրամաբանությունը այն ուղղությամբ պիտի գնա, որ առաջին հերթին ողջ իրավապահ համակարգում այս խնդիրը լուծվեր: Սա լուծվելու էր հեղափոխության հենց առաջին տարում, ոչ թե պիտի 2 տարի սպասեինք: Սա պետք է արմատական գործողությունների արդյունք լիներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: