«Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցչին հարց ուղղվեց՝ կապված կարմիր գծերի հետ. «Ինչի՞ համար է քաղաքացին գումար վճարում՝ ուղղակի կանգնելո՞ւ»:
Հարց տվողի խոսքով՝ քաղաքում ոչ մի տեղ կարմիր գծերը թարմացված չեն, և քաղաքացիները չգիտեն՝ կարմիր գի՞ծ է, թե՞ ոչ. «Այսինքն՝ քաղաքացին վճարում է ուղղակի իր երկրում մեքենան կանգնեցնելու համար, ուրիշ ոչ մի ծառայություն չի մատուցվում քաղաքացուն»:
Մանրամասները՝ տեսանյութում: