«Պարոն Մարուքյանը հիմա զբաղված է «Ոչ»-ի քարոզով: Այն փաստը, որ ինքը խոսել է, արդեն նշանակում է, որ «Ոչ»-ի քարոզ է անում, որովհետև նույնիսկ հանրաքվեի մասին օրենքում նույնիսկ, իբրև թե, չեզոք խոսողները նույնականցվում են «Ոչ»-ի քարոզչի հետ: Այսինքն՝ օրենքի մակարդակով՝ չմասնակցելու քարոզը նույնականցվում են «Ոչ»-ի քարոզչի հետ: Մարդուն թվում է՝ գլխարկ է դրել և անտեսանելի դարձել: Ինքը ամբողջությամբ սպասարկում է այդ գործընթացին, բայց ասում է՝ ես այստեղ չեմ, ինձ չեք տեսնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: