Պաշտոնանկությունները բավարար չեն, պետք է լինեն քրեական պատասխանատվության ենթարկվողներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ երկար ժամանակ է, ինչ բարձրաձայնում են, որ իրավապահ համակարգում կա կոռուպցիա։
«Այդ խնդիրները լսելի չէին իշխանությունների համար։ Միայն երկու տարի հետո, այն էլ՝ զուտ գումարային, կոպեկ առ կոպեկ վերադարձնելու հետ կապված։ Խնդիրն այն է, որ մարդկային զոհեր ու կորուստներ ունենք»,- նշեց Կարապետյանցը։
«Վստահ եմ, որ դատախազները, քննիչները որևէ պատասխանատվության չեն ենթարկվելու։ Սա այն հիվանդագին թավիշն է, որը բերել է այսօրվան։ Նոր զոհերը հենց այդ թավիշի արդյունքն են»,-ասաց Կարապետյանցը։