Սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դստեր փաստաբան Վադիմ Պրոխորովը պնդում է, որ հանցագործության մեջ մեղադրվող Ռուսլան Մուխուդինովը կեղծ փաստաթղթերով կարող էր այցելել Նովի Ուրենգոյ և Ռուսաստանի այլ շրջաններ՝ մնալով անպատիժ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա, Մուխուդինովը կարող էր ապահով տեղաշարժվել ՌԴ տարածքում և «ԱԴԾ-ն ուժ չգտավ նրան ձերբակալելու համար»:
Պրոխորովը նաև ասել է, որ գործի քննությունը երկարացվել է մինչև 2020 թ.-ի մայիսը, բայց նա կասկածում է, որ «իրականում քննչական որևէ գործողություն չի կատարվում»:
Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ:
Առկա տվյալների համաձայն, Նեմցովի սպանության գործով անցնում են նաև ՆԳՆ նախկին աշխատակից Զաուր Դադաևը, Խամզաթ Բախաևը, որն, ըստ հետաքննության, իր հանցակիցներին տեղեկատվություն է մատակարարել, և պետք է նրանց հետքերը թաքցներ հանցագործությունից հետո, Թեմիրլան Էսկերխանովը, որը մեղադրվում է Նեմցովին հետևելու մեջ, ինչպես նաև Անզոր և Շադիդ Գուբաշևներ եղբայրները:
Նեմցովը գնդակահարվել է 2015 թ.-ի փետրվարի 27-ին՝ Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի վրա: Դեպքի վայրում, այսպես կոչված, «ժողովրդական հուշահամալիր» է հայտնվել: