Լուրեր
Մանիպուլյացիա չեմ անում․ երեխային չեմ հարվածել իմ մեքենայով․ Սանասարյան
  • 14:02
  • 2020-02-27
  • Դիտումներ՝ *

Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանը շարունակում է պնդել, որ ինքը երեխային չի հարվածել, երեխան է դիպել իր մեքենային եւ ընկել, որի արդյունքում, կասկածելի պայմաններում ստացել է վնասվածք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սանասարյանը։

«Փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ ես չէի կարող կանխարգելել այդ վթարը։ Փորձագետը ելակետային տվյալներն օգտագործելով՝ եկել էր այն եզրահանգման, որ ես չէի կարող կանխարգելեի այդ վթարը։ Պաշտպանական կողմը մանիպուլատիվ բան էր գտել, որ փորձագետը պնդել է՝ վրաերթ է տեղի ունեցել, ես շարունակում եմ պնդել, որ ես երեխային չեմ հարվածել իմ մեքենայով, երեխան է դիպչել իմ մեքենային եւ ընկել, որի արդյունքում, կասկածելի պայմաններում ստացել է վնասվածք, առաջին, երկրորդ ռենտգենը ցույց չէր տվել վնասվածք, 1 ամիս անց փորձաքննությունը վնասվածք էր արձանագրել»։

  • Դիտումներ՝ *