«Քանի որ Կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ ու հատուկ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա: Մենք նախնական որոշել ենք՝ եթե նման դեպք հայտնաբերվի, կախված ծանրությունից, այն վարվելու է մեր ինֆեկցիոն ծառայություններում: Անհրաժեշտության դեպքում ծառայություն մատուցող հիվանդանոցների ցանկն ու հզորությունները կավելացվեն»,-ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: