Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ովքեր են ցանկանում թունավորել Արսեն Ջուլֆալակյանին. Հայաստանը ներկայացնում են պոտենցիալ հանցագործնե՞ր

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ հայտարարությամբ, որը մտահոգիչ լինելուց բացի՝ պահանջում է անհապաղ արձագանք մարզաշխարհի ղեկավար անձանց կողմից։ Մասնավորապես, Ջուլֆալակյանը նշել էր, որ իր և ըմբշամարտի Հայաստանի հավաքականի որոշ անդամների ներկայությունը նույն վայրում ուղղակի հնարավոր չէ, քանզի միտումնավոր վնասվածք հասցնելուց զատ՝ կարող է նաև իր առողջությանը վնաս պատճառվել:

«Ես վտանգներ եմ տեսնում հավաքականի հետ ընդհանուր մարզման դեպքում, ինչպես, օրինակ, վնասվածքի, սննդի անվտանգության տեսանկյունից և պարզապես հոգեբանական վիճակի հետ կապված: Ես ստիպված եմ բացակայում հավաքներից: Արդյունքում ինձ համար առավել անբարենպաստ պայմաններ են ստեղծվել, քանի որ զույգ չունեմ մարզվելու համար, մյուս ամեն ինչ իմ հաշվին է լինում։ Նման պայմաններում ուղղակի գնալ, ներկա լինել և վնասել ինքս ինձ, արդյունքում վնասել երկրի հաջողությունը, չեմ կարող թույլ տալ»,- նշել էր Ջուլֆալակյանը։

Նշենք, որ ըմբշամարտը հայկական սպորտի հենակետային մարզաձևերից մեկն է։ Անկախ Հայաստանն ունի երկու օլիմպիական չեմպիոններ, և նրանք ըմբիշներ են։ Խոսքը Արմեն Նազարյանի և Արթուր Ալեքսանյանի մասին է։ Ըմբշամարտի հավաքականը մշտապես եղել է և կլինի հասարակության ուշադրության կենտրոնում։ Յուրաքանչյուր մեծ մրցաշարում բոլորս կանգնում ենք մեր ըմբիշների կողքին և հպարտանում նրանց հաջողություններով։ Այսօր, սակայն, մեր ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկը հայտարարում է մեր հավաքականում տիրող ըստ էության քրեական իրավիճակի մասին։

Արսեն Ջուլֆալակյանի պնդմամբ՝ հավաքականում կան անձինք, որոնք պատրաստ են թույն լցնել սննդի մեջ կամ, ասենք, ձեռք «ջարդել» իրենց համար ոչ ցանկալի մարզիկին չեզոքացնելու համար։ Եվ այդ ըմբիշները աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ներկայացնում են մեր պետությունը։ Մի՞թե հավաքականի մարզչական շտաբում տեղյակ չեն տիրող մթնոլորտի մասին։ Կարծում ենք՝ տեղյակ են։

Անցյալ տարվա օգոստոսին հրաժարական տալով հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից՝ Լևոն Ջուլֆալակյանը՝ Արսեն Ջուլֆալակյանի հայրը, ասել էր. «Աշխատանքային 20 տարվա ընթացքում խնդիր չեմ ունեցել ո՛չ սպորտի նախարարության, ո՛չ ըմբշամարտի ֆեդերացիայի և ոչ էլ Օլիմպիական կոմիտեի հետ: Երեք ղեկավար կողմն էլ դեմ է եղել իմ որոշմանը: Հիմնական պատճառը հավաքականում վերջին ամիսներին տեղի ունեցող տարաձայնություններն են: Հավաքականի որոշ մարզիկներ ցանկանում են, որ գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով, հավաքի ուսումնամարզական պլանն ու մրցումների մասնակիցների կազմը որոշվի իրենց ցանկությամբ»։

Սրանից հետո հնչե՞լ է արդյոք հայտարարություն, որ հավաքականում առկա տարաձայնությունները, խնդիրները հարթվել են։ Ոչ, չի հնչել։ Ավելին, այսօր հավաքականում չէ Արսեն Ջուլֆալակյանը, ինչը նշանակում է, որ խնդիրն էլ ավելի է խորացել։ Վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ ըմբշամարտի ֆեդերացիան չի տիրապետում իրավիճակին, կամ էլ այն, ինչ տեղի է ունենում հավաքականում, այսպես ասած՝ ֆեդերացիայի սրտով է։

Ստացվում է այնպես, որ հայ մարզասերը միջազգային մրցաշարերում երկրպագում է ըմբիշների, որոնք պոտենցիալ հանցագործներ են, և որոնք վերևներում «ունեն մեջք»։ Եթե մարզական գերատեսչությունները հստակ քայլեր չձեռնարկեն հավաքականում տիրող մթնոլորտն առողջացնելու ուղղությամբ, ապա մարզասերների անունից ստիպված ենք լինելու Արսեն Ջուլֆալակյանից պահանջել հրապարակել այդ 3-4 մարզիկների անունները, որոնք կարող են դիմել հանցավոր գործողությունների։

«Հաշվի առնելով այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել, հաշվի առնելով իմ հարաբերությունները որոշ մարզիկների հետ՝ խոսքն ընդամենը 3-4 հոգու մասին է, հավաքականի հետ խնդիր չունեմ և այստեղ կոչով դիմում եմ իմ թիմակիցներին: Ասում եմ՝ նրանք լավ գիտեն, որ մենք ոչ մի խնդիր չունենք: Կոչս է՝ չմասնակցեն այդ մի քանի հոգու կազմակերպած արկածախնդրությանը, քանի որ դրանից հետո ապրելու ենք այս քաղաքում, այնպես չստացվի, որ մասնակցելով այս անարդար գործընթացներին՝ հետո փողոցում գլուխ կախեն, ամաչեն»,- ասել էր Արսեն Ջուլֆալակյանը:

Առջևում Տոկիոյի Օլիմպիական խաղերն են, որտեղ մենք մեդալների մեծ հույսեր ունենք ըմբիշներից։ Մինչև մարզական գլխավոր իրադարձությունը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում ստեղծված խնդրի լուծումն այլընտրանք չունի։ Անհրաժեշտ է նաև, որ հավաքականում տեղ ունենան այն ըմբիշները, որոնք իսկապես արժանի են ներկայացնելու մեր երկիրը։ Արսեն Ջուլֆալակյանի վերջին հայտարարությունները պետք է ազդակ հանդիսանան մարզաձևի ղեկավարների համար, և հավաքականը ձևավորվի արդար և թափանցիկ մրցակցության պայմաններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում