Լուրեր
Կորցնելու ենք բոլոր մեր նվաճումները. «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» բժիշկ
  • 12:49
  • 2020-02-27
  • Դիտումներ՝ *

«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը» «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշման վերաբերյալ իրենց մտահոգությունները ներկայացնելու համար:

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ բոլոր օրինական միջոցներով փորձելու են իրենց ձայնը լսելի դարձնել: Ըստ կենտրոնի աշխատակիցների՝ կենտրոնը «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու Առողջապահության նախարարության որոշմամբ «փլուզման եզրին է հասցվում արդյունավետ գործող համակարգ»:

  • Դիտումներ՝ *