Մեր առողջապահական համակարգը շատ գրագետ է այս պահին աշխատում։ Կառավարության այսօրվա նիrտի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Տիգրան Ավինյանը։
«Եթե այնուամենայնիվ կորոնավիրուսը ներթափանցի Հայաստան, ունենք նախապատրաստած հատուկ վայրեր, որտեղ կարանտին, բուժում կարող է անցկացվել։ Կարծում եմ՝ կանխարգելիչ բոլոր միջոցառումները պատշաճ կերպով իրականացված են, նույնիսկ ավելի որակյալ, քան որոշ զարգացած երկրներում»,-նշեց Տիգրան Ավինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ հանձնաժողովը պետք է աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ գլոբալ չի արձանագրվում, որ վիրուսը հաղթահարված և պարտված է։