Ապօրինի կերպով աշխատանքից ազատել են անձին, ով գտնվում էր արձակուրդում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» պացիենտներից մեկը, ով մասնակցում է Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիային։
«Ես՝ որպես ՄԻԱՎ-ով ապրող մարդ, վստահություն չունեմ Առողջապահության նախարարության հանդեպ, որովհետև մենք բազմիցս խնդրել ենք, հորդորել ենք, նույնիսկ պահանջել ենք, որ պացիենտների ներկայությամբ լինի հանդիպում՝ մասնագետների, նախարարության հետ և ամեն կերպ շրջանցվում է մեր խնդրանքը»,- ասաց նա։