Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Անդավաճան՝ Apple-ին

Ռուզաննան մասնագիտությամբ IOS ծրագրավորող է, ոլորտում հաջողություններ է գրանցել:  Ավելի քան հինգ տարի  հարստացնում է App Store-ը՝ տարբեր հավելվածներով: Աուդիոգրքերի <Շարան> հավելվածի հեղինակն է: Ինչպես ցանկացած IOS ծրագրավորող,  Ռուզաննան անչափ կարևորում է որակյալ գաջեթներն ու հեռախոսները, քանի որ դրանք առաջին հերթին իր աշխատանքային գործիքներն են:  Apple ընկերության Iphone հեռախոսների հետ նրա ծանոթությունը 2014 թվականին էր, երբ իր  Samsung մոդելի հեռախոսը փոխարինեց  Iphone 4-ով:  Ասում է՝ այդ օրվանից էլ ծնվեց Apple-ի հանդեպ մեծ սերն ու հետաքրքրությունը: Աշխատավայրում Ռուզաննան օրվա մեծ մասն անցկացնում է իր համակարգչի՝ Macbook Pro-ի առջեվ, ասում է՝  գործընկերներից շատերն են նախընտրում  այս ապրանքանիշը: Ասում են այս հեռախոսները տնային տնտեսուհիների համար են. մինիմալ բարդություն՝ միացնում ես եվ աշխատում:  Ռուզաննան իր ընտանիքի անդամների հեռախոսային նախասիրությունների վրա էլ է ազդեցություն ունեցել: Բոլորը հիմա միայն Iphone են օգտագործում:

Ռուզաննան փորձում է տեղյակ լինել Apple-ի նորույթներին: Iphone 4-ից հետո նա ձեռք է բերում  Iphone 6S, ապա Iphone 7 մոդելը, իսկ այժմ  անբաժան ընկերը Iphone 11pro-ն է: Իբրեվ ոլորտի մասնագետ, շատ կարևորում է վայրը, որտեղից ձեռք է բերվում սարքը: Ընկերներին միշտ խորհուրդ է տալիս գնել Հայաստանում ապրանքանիշի վաճառքի պաշտոնական խանութ սրահներից , քանի որ թանկարժեք հեռախոսի պարագայում կարևոր է երաշխիքային կտրոնն ու վստահությունը, որ ձեռք բերվածն անմիջապես արտադրողից է: Իսկ, թե ինչպես ճշտել ձեռք բերված  Apple ապրանքանիշի տեխնիկան անմիջապես  պաշտոնական ներկայացուցչից է թե ոչ , մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել http://isupport.am կայքից: Այն բաց է յուրաքանչյուրի համար, պարզապես պետք է մուտքագրել սարքի սերիական համարը: Ի դեպ, միայն MOBILE CENTRE ART, ZIGZAG, ISTORE, VEGA, UCOM, MTS ARMENIA, VEON ARMENIA խանութ սրահներից կարելի է ձեռք բերել  Apple ընկերության պաշտոնական տեխնիկա:

Ռուզաննան իրեն կոկիկ օգտագործող չի համարում, հաճախ է հեռախոսը  ձեռքից վայր գցում: Համոզվել է, որ այս ապրանքանիշի հեռախոսները  դիմացկուն են, երկարակյաց, չեն վախենում հարվածներից:  Այս դեպքում Apple  սարքերի բարձր արժեքը միանշանակ արդարացված է, ասում է Ռուզաննան և մեջբերում  <թանկից էժանը չկա> հայտնի խոսքը:

2015 թվականին ձեռք բերած Iphone 6 S-ը մինչ օրս աշխատում է, մեկ անգամ է  միայն փոխել  մարտկոցը: Սեփական փորձից ելնելով՝  Ռուզաննան նշում է միայն մեկ  թերություն, դիմացկուն չեն միայն USB լարերը:

<Շատ հարմար է , երբ բոլոր  սարքերդ apple են, հեշտությամբ սինքրոնացվում են, եվ տվյալները մեկից մյուսը շատ արագ կարելի է փոխանցել>, ասում է Ռուզաննան  և   առանձնացնում  Airdrop-ը,   որը հատկապես գործի բերումով անփոխարինելի է դարձել:

Իսկ որևէ անսարքության դեպքում Ռուզաննան նախընտրում է  իր հեռախոսը նորոգել միայն մասնագիտացված կենտրոններում: Մեկ անգամ օգտվելուց հետո արդեն իր ընկերներին խորհուրդ է տալիս այցելել Հայաստանում միակ մասնագիտացված կենտրոն՝ Chipset նորոգման կենտրոն:

Ինը տարի  այս սպասարկման կենտրոնն իրականացնում է տարբեր բրենդերի սպասարկում, հանդիսանում է Apple-ի լիազորված միակ սերվիս կենտրոնը Հայաստանում:   Apple-ը կենտրոնին  ապահովում է գործարանային պահեստամասերով, ինչը, թերևս ենթադրում է ցանկացած գաջեթի նորոգման բարձր որակ: <Մինչեվ նորոգումը, նաեվ  դրանից հետո՝ տեխնիկան տեստավորվում է, այն վստահությամբ, որ վերադարձվող տեխնիկայի մեջ նոր խնդիրներ գոյություն չունեն,>, նշում է Սուրեն Պարակեսիկովը: Նա կենտրոնի գլխավոր ինժեներն է, բացման օրից այստեղ է աշխատում, բազմաթիվ որակավորումներ ունի , մասնագիտացել է Apple ապրանքանիշի տեխնիկայի մեջ:

Ի դեպ, այստեղ բոլոր ինժեներներն ամեն տարի վերապատրաստվում են, գործընթացն օնլայն է կատարվում, համապատասխան որակավորումը եվ տեստը հանձնելուց հետո  միայն Apple-ը թույլ է տալիս աշխատանքը շարունակել սպասարկման կենտրոնում:  Նորեկների առջեվ եվս խիստ են դրված պայմանները, անկախ ունեցած որակավորումից, մասնագետը աշխատանքի անցնելուց առաջ հատուկ դասընթացների է մասնակցում, քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում միայն իրավունք ստանում  նորոգել  բրենդի սարքերը: Սուրենը ևս, անկախ իր բազմամյա փորձից, ամեն տարի հանձնում է տեստեր, որն, իր խոսքով նպաստում է մասնագիտական աճին:

<Հաճախորդը միանշանակ կարող է վստահ լինել, որ իր անսարք տեխնիկան գտնվում է ապահով ձեռքերում,  ինչն, իհարկե, չի վերաբերում այն բազմաթիվ  մասնավոր նորոգման կետերին, որոնք անհայտ ծագման պահեստամասերով են աշխատում,  հաճախ ավելի վնասելով սարքը>, ասում է Սուրենը, նշելով, որ քիչ չեն դեպքերը, երբ  պահեստամասերը ոչ միայն ցածրորակ են , այլ նաեվ մեկ անգամ վերականգնված, նորոգված, իսկ պաշտոնական սերվիս կենտրոնում  նման երևույթ բացառում է: Այստեղ բոլոր պահեստամասերը տրամադրում է արտադրողը, ինչը  դրական է ազդում արված աշխատանքի որակի վրա, հետագայում ծագող խնդիրներն էլ  լինում են մինիմալ: Հարկ է նշել, որ ոչ լիազորված սպասարկման կենտրոններից օգտվելու դեպքում հաճախորդը կարող է զրկվել իր  երաշխիքային սպասարկումից: Այդ ամենից խուսափելու համար Սուրենը խորհուրդ է տալիս օգտվել բացառապես լիազորված սպասարկման կենտրոններից, սարքերը գնել միայն ապրանքանիշի պաշտոնական խանութ սրահներից: Մասնավոր նորոգման կենտրոններում գուցե սպասարկումը զգալիորեն մատչելի է,  սակայն , մասնագետները հավատացնում են , որ հետագա խնդիրները անխուսափելի են:  Ի դեպ,Սուրենը  ևս Apple-ի սիրահար է, առաջին հերթին նշում է օգտագործման մատչելիությունը, մենյուն պարզ ու հասկանալի է , օգտագործման հետ ոչ մի բարդություններ չեն ծագում, թեև խնամքով է օգտագործում հեռախոսը, այլ նաեվ երբևէ խափանումներ չեն եղել:

Այստեղ ոչ պակաս  կարևորվում է նաև  խորհրդատուների աշխատանքը: Սկզբում անձնակազմը դիմավորում է հաճախորդին, զրուցում, հասկանում  խնդիրը, ապա խոտանված տեխնիկան անցնում է նախնական զննում,  գրանցվում համակարգում , ախտորոշումից հետո համաձայնեցվում է ժամկետը եվ արժեքը, պատրաստ  սարքավորումը վերադարձվում է  սարքին վիճակում՝  տրամադրելով մեկ ամիս  երաշխիք  փոխարինված պահեստամասերի համար: Հաճախորդների հետ աշխատանքը լարված , միաժամանակ հաճելի է. նշում է Անին, մտովի վերհիշում  զավեշտալի, հետաքրքիր դեպքեր, օրինակ՝ երբ գաջեթի կամ հեռախոսի վնասված էկրանը հաճախորդները փորձում են ներկայացնել իբրև տեխնիկայի գործարանային դեֆեկտ, հաճախ է պատահում, երբ նորոգման են բերում ջրից վնասված սարքեր: Նման դեպքեր արդեն քիչ է պատահում  Apple-ի արտադրանքի հետ: Ընկերությունը լուծել է այս հարցը, նոր մոդելի հեռախոսները զգալի   ջրադիմացկուն են, ինչն այսօր  շատերին է հրապուրում:

Iphone հեռախոսների ջրադիմացկունությունը գրավել է նաեվ կենտրոնի խորհրդատուներից ՝Արեգնազին, նա ևս  Iphone-ի մեծ սիրահար է: Մյուս հեռախոսների համեմատ բոլոր ֆունկցիաները պարզեցված են Iphone-ի ցանկացած մոդելում, ասում է աշխատակցուհին:  Արեգնազի ծանոթությունը Iphone-ի հետ եղել է տարիներ առաջ, երբ ձեռք է բերել 4-րդ սերնդի մոդելը: Որոշել է անդավաճան մնալ Iphone ապրանքանիշի հեռախոսներին այն դեպքից հետո, երբ հեռախոսը պատահաբար ընկել է չորրորդ հարկից ու չի վնասվել: Մինչ օրս հեռախոսն աշխատում է: Արեգնազն ասում է, իբրեվ տեխնիկայի սպասարկման աշխատակից, նրան հաճախ են դիմում խորհրդի համար: Այդ դեպքից հետո, շատերին է վստահորեն  խորհուրդ տալիս  ձեռք բերել միայն Apple ընկերության տեխնիկա,  այնուամենայնիվ, հաստատում է  Apple-ն այսօր մեծ մասսայականություն է վայելում մեր հանրության, հատկապես հայ երիտասարդների շրջանում: Apple ապրանքանիշն իր սարքերով համաշխարհային, մասնավորապես  հայաստանյան շուկայում առաջատար դիրքերում է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում