Լուրեր
Կոչ եմ անում, որ բոլորն իրենց բնականոն կյանքով ապրեն, այս պահին որևէ անհանգստանալու բան չունենք. Նիկոլ Փաշինյան
  • 11:50
  • 2020-02-27
  • Դիտումներ՝ *

Հայաստանում կորոնավիրուսի որևէ հաստատված դեպք դեռևս չկա, կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ասաց, որ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը բուժվում են, դրանց մեծ մասը՝ ինքնուրույն, բժշկական միջամտության կարիք չկա։ «Եթե ծանր դեպքերի մասին խոսենք, ապա մոտավորապես հինգ տոկոս են կազմում ծանր դեպքերը»,- ասաց նախարարը՝ ներկայացնելով աշխարհում և տարածաշրջանում հիվանդացության վիճակագրությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց զգոնությունը չթուլացնել։ Նա ասաց, որ բացառվում է, որ լինի տեղեկատվություն, և ՀՀ կառավարությունն այդ տեղեկատվությունը հանրությունից թաքցնի։ «Ես կոչ եմ անում, որ բոլորն իրենց բնականոն կյանքով ապրեն, այս պահին որևէ անհանգստանալու բան չունենք։ Եթե որևէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը օր առաջ այդ մասին կհայտարարի»,- նշեց Փաշինյանը։

  • Դիտումներ՝ *