Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հորինել ընդդիմություն՝ այո՞, թե՞ ոչ

Սահմանադրական հանրաքվեն, բացի ֆորմալ առարկայից, անկասկած պարունակում է բազմակողմ ու բազմաշերտ քաղաքական իրողություններ, որոնցից մեկն էլ, անշուշտ, Հայաստանում, կամ նոր Հայաստանում՝ հետհեղափոխական Հայաստանում ընդդիմության խնդիրը: Հանրաքվեի քարոզչության գործընթացը, մեծ հաշվով, ստացվում է միակողմանի, քանի որ որևէ քաղաքական ուժ, որը դիրքավորվել է մերժման տիրույթում, չստանձնեց իր այդ դիրքի համար քաղաքական պատասխանատվություն: Դրա պատճառները, անշուշտ, տարբեր են, մեկը չուզեց հայտնվել հանրային սուր քննադատության տարափի տակ, այլ ուժեր չկարողացան պայմանավորվել մեկ ճակատ ձևավորելու հարցում, որոշները գուցե պայմանավորվեցին իշխանության հետ: Փաստն այն է, որ ֆորմալ քաղաքականության տեսանկյունից իրավիճակը միակողմանի է, թեև բոլորն են ընդունում կամ գոնե արձանագրում, որ խոսքը կարևորագույն քաղաքական բովանդակության կամ թեմայի մասին է:

Մյուս կողմից, ընդդիմություն կարծես թե կա, այսինքն՝ կան ուժեր, որոնք հրապարակավ դեմ են արտահայտվում գործընթացին, իշխանության նախաձեռնությանն ու մոտեցմանը: Այդ դեպքում ինչո՞ւ են հրաժարվում ստանձնել իրենց դիրքորոշման արդյունքի քաղաքական պատասխանատվություն: Այստեղ է, որ ակնառու է դառնում ընդդիմության ճգնաժամը: Այն թվում է, թե կա, բայց գործնականում հավասարազոր է չլինելուն, որովհետև չի ստանձնում իր իսկ լինելու համար քաղաքական պատասխանատվություն: Եվ խոսքն այս դեպքում վերաբերում է բոլոր ուժերին՝ թե՛ նախկին համակարգը ներկայացնող, թե՛ դրանից դուրս գտնվող կամ համարվող: Յուրաքանչյուրն ունի պատասխանատվությունից հրաժարվելու, իր լինելու համար պատասխանատվությունն իշխանության վրա բարդելու իր մարտավարական պատճառը, բայց հանրային, քաղաքական խորքային զարգացումների տեսանկյունից, դա գործնականում քիչ հետաքրքրություն է ներկայացնում: Առանցքայինն այն է, որ ընդդիմություն լինելու համար ուժերը պատասխանատվությունը դնում են իշխանության վրա, այլ կերպ ասած՝ իշխանությանն են պատվիրակում ընդդիմություն ձևավորելու «լիազորությունը»։

Այն, որ ընդդիմությունը, առողջ, մրցունակ ընդդիմությունը անհրաժեշտ է առաջին հերթին իշխանությանը, կասկածից վեր է: Թեև այստեղ պետք է նկատել, որ ոչ բոլոր իշխանություններն են, որ կարող են գիտակցել դա: Թեև չգիտակցող իշխանությունները ինչ-որ պահի անխուսափելիորեն կանգնում են իրենց իսկ գիտակցական այդ խնդրի հետևանքի առաջ, ծանր հետևանքի առաջ: Ընդ որում, դա ամենևին լոկ իշխանափոխությամբ կամ հեղափոխությամբ չէ, որ կարող է ավարտվել: Օրինակ՝ Հայաստանում մրցունակ, առողջ ընդդիմության փոխարեն ոչիշխանական ինչ-որ բևեռի գոյությունը՝ որը նաև իշխանության քաղաքական անարդիականության հետևանք էր, Հայաստանի համար հետևանք ունեցավ Եվրաասոցացումից կտրվելու, ԵՏՄ բռնակցման և Ապրիլյան քառօրյայի տեսքով: Իսկ այդ ամենը, անկասկած, իր հարվածային ազդեցությունն ուներ նաև իշխանության համար, թեև տվյալ պահին չհանգեցրեց իշխանափոխության: Մյուս կողմից իշխանությունը չի կարող կամ, ավելի շուտ՝ չպետք է հորինի ընդդիմություն: Ավելին, ընդդիմությունը չպետք է հորինի նաև ընդդիմության չափանիշները: Իշխանությունից այդ իմաստով պետք է պահանջել մի բան, և աներկբա՝ երկրում օրինականություն, իրավականություն, իրավա և օրինահավասարություն: Իշխանությունից պետք է պահանջել իշխանության բարձր չափանիշ կամ չափորոշիչ, բարձր մշակույթ: Ընդդիմության չափանիշներն ու չափորոշիչները, ընդդիմության մշակույթը պետք է պահանջել ընդդիմության հավակնություն ունեցող ուժերից: Նրանցից պետք է պահանջել քաղաքական ճեղքում՝ սեփական կամքով ու կարողությամբ, որովհետև ջերմոցային ընդդիմությունը կարող է ունենալ հիանալի տեսք, բայց չդիմանալ «բաց պայմաններին», տվյալ դեպքում բաց աշխարհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում