Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Անհաջող ցուցմունք Սերժ Սարգսյանի դեմ. Քոչարյանի իշխանության տարիներին բոլոր կառույցներն էին նրան ենթարկվում, իսկ ուժայինները՝ առավել ևս

Մարտ 1-ի գործով բուն դատաքննությունը դեռ չսկսած՝ այս գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար արդեն սկսել է մեղադրանքի սլաքները ուղղել այս ու այն կողմ։ Երեկ էլ, արձագանքելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարությանը, Քոչարյանը հարկ համարեց պարզաբանել, որ 2008 թվականին գործող Սահմանադրությամբ երկրի ոստիկանությունը ենթարկվում էր ոչ թե նախագահին, այլ վարչապետին։ «Սեդա Սաֆարյանը ասաց, որ ոստիկանությունը ուղղակի ենթարկվել է նախագահին: Ես կարծում եմ, որ իրավաբանը պետք է լավ իմանա այդ ժամանակ գործող Սահմանադրությունը: Այժմ ոստիկանությունը ենթարկվում է անմիջապես վարչապետին: Նախագահը նման լիազորություններ այն ժամանակ չուներ: 2007 թվականին ուժի մեջ մտած Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները սահմանափակվում էին զուտ պետության գլուխ լինելու հանգամանքով։ Նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկար հասարակական կարգի և այլնի հետ։ Նախագահի լիազորությունը եղել է արտակարգ դրություն մտցնելը, այո, բայց ոչ մյուսները։ Ես ստիպված եմ նման կարգի պարզաբանում անել, քանի որ հանրությունը հետևում է դատական նիստին»,- ասաց Քոչարյանը։

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանի խոսքով՝ շատ լավ է, ողջունելի է, որ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ցուցմունք տալ Սերժ Սարգսյանի դեմ և աջակցել գործի քննությանը, քանի որ այդ ժամանակ վարչապետը հենց Սերժ Սարգսյանն էր, և, ըստ Քոչարյանի, ոստիկանությունը ենթարկվում էր հենց նրան, բայց շատ վատ է, որ այդ ցուցմունքը շատ անհաջող է, քանի որ նախ՝ ոստիկանությունը ենթարկվել է ոչ թե վարչապետին, այլ կառավարությանը։ Բացի դրանից, 2005-ի Սահմանադրությամբ Քոչարյանը գերագույն գլխավոր հրամանատար էր, և նախագահը համարվում էր գործադիր իշխանության գլուխ, ղեկավար:

«Այնպես որ, ինքը սլաքները ուր էլ ուղղի, որ կողմ էլ տանի՝ վերադառնում է իրեն։ Նա կարող էր նույն հաջողությամբ ասել, որ ոստիկանությունը, օրինակ, ենթարկվել է կենտրոնական բաժնի պետի տեղակալին։ Միևնույն է՝ ՀՀ-ում ուժային կառույցները ենթարկվել են նախագահին, և դրանց ղեկավարները նշանակվել են նախագահի կողմից ու գտնվել են անմիջական նրա հրամանատարության տակ»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ սա հարցի զուտ իրավական մասն է, իսկ քաղաքական իմաստով 2008-ին անգամ ԺԵԿ-ի պետերի տեղակալներն էին ուղիղ ենթարկվում Ռոբերտ Քոչարյանին: «Այնպես որ, թող այդ փիլիսոփայական դիտարկումները չանի ինքը։ Բոլորս, հայ հանրությունը գիտի, թե ով է ինքը և ոնց է ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց Խաչատրյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը դժգոհելու իրավունք ունի, քանի որ Մարտի մեկի գործի և Հայաստանում սահմանադրական կարգի տապալման գլխավոր շահառուն, բնական է, եղել է Սերժ Սարգսյանը։ Սարգսյանը ոչ միայն հիմնական շահառուն է եղել, այլ նաև այդ շրջանում սկիզբ առած ու զարգացող իրադարձությունների կարևորագույն մասնակիցներից ու կազմակերպիչներից մեկն է եղել։ «Նա զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, և ընտրության արդյունքները խեղաթյուրելու հետևանքով հենց նա պետք է դառնար նախագահ, ու նա էլ դարձավ։ Այս համատեքստում Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանից տարանջատելը արհեստական է և անարդար Քոչարյանի նկատմամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ Քոչարյանի խոսքն այն մասին, թե ոստիկանությունը իրեն չէր ենթարկվում, կարելի է որպես պաշտպանական հնարք դիտարկել, ընդ որում՝ անհաջող հնարք, քանի որ բոլորը հիշում են Քոչարյանի իշխանավարման տարիները, և բոլորը գիտեն, թե ինչ կուռ իշխանական բուրգ էր գործում այդ շրջանում։

«Բոլորս գիտենք, որ այդ բրգի գագաթին Ռոբերտ Քոչարյանն էր։ Բոլոր կառույցներն էին նրան ենթարկվում, իսկ ուժային կառույցները՝ առավել ևս։ Քոչարյանի մոտ են նախընտրական և հետընտրական փուլերում տեղի ունեցել ուժային կառույցների ներկայացուցիչների հավաքները։ Ինքը՝ Քոչարյանն է տվել համապատասխան հանձնարարականներ։ Առանց Քոչարյանի գիտության ու հանձնարարականների չէր կարող տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ 2007թ. աշնանը և 2008-ի փետրվար-մարտ ամիսներին։ Այս ամենի մասին, կարծում եմ, քրեական գործում ցուցմունքների պակաս պետք է որ չլինի։ Ոչ պակաս անօրինականություններ են տեղի ունեցել նաև 2008-ի մարտից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը արդեն չկար։ Խոսքս 2007-ի աշնանը սկսված քաղաքական հետապնդումների ու հալածանքների, իսկ 2008-ի մարտից հետո՝ դրանց ահագնացող չափերի մասին է, քաղաքական դատավարությունների, անօրինական ու պատվիրված դատավճիռների հրապարակման մասին է, հարյուրավոր քաղաքական բանտարկյալների մասին է։ Ինչ էլ որ լինի, մի բան հստակ է՝ յուրաքանչյուրն իր գործած անօրինական քայլերի համար իր չափով պետք է պատասխան տա։ Չի կարող ու չպետք է Քոչարյանը միակ պատասխանատուն դառնալ»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում