Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

«Հրեշտակները» օգտագործվել են խաղաղ հավաքներ ցրելու համար. Այս փոփոխությունով ոստիկանությունը կդառնա մարդակենտրոն

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022 թվականների  գործողությունների ծրագրի հանրային քննարկումը։ Այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից։

Որքանո՞վ եք այս քննարկման արդյունքները համարում գոհացուցիչ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը պատասխանեց․ «Ոստիկանության բարեփոխումները կամ ոստիկանության ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերն անկյունաքարային խնդիր են մեր հասարակության համար, որովհետև, երբ մենք խորհրդային համակարգից անցել ենք ժողովրդավարական համակարգին՝ ստեղծելով կամ վերականգնելով մեր անկախ պետականությունը, ավելի շատ ձևի փոփոխություն է եղել, քան բովանդակության։ Այսինքն՝ միլիցիան վերանվանվել է ոստիկանություն, բայց իր նկարագրով և գործառույթների այդ ամբողջ փնջով նա մնացել է նույն միլիցիան։ Իհարկե, անկախության տարիներին որոշակի փոփոխություններ, բարեփոխումներ եղել են, սակայն դա բովանդակային առումով բավարար չէ։ Այդ տեսակետից շատ կարևոր նախաձեռնություն էր սա, որն արդարադատության նախարարության և ոստիկանության կողմից փաստացի հանրային քննարկման են դրվել։

Այդ քննարկման ժամանակ մենք մի քանի խնդիրներ վեր հանեցինք։ Օրինակ՝ ունենք 2017 թվականին կառավարության արձանագրային որոշում, որով սահմանվում է պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի ընդունման, քննարկման մեթոդական ցուցումները։ Եվ երբ մենք համեմատում ենք ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը այս կառավարության փաստաթղթի հետ, որն իրենց համար ուղենիշային բնույթ պետք է ունենա, տեսնում ենք, որ այստեղ կան խնդիրներ»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում