«Որքան հանձնաժողովը լիարժեք աշխատի և լինի թափանցիկ, այնքան կնպաստի հանրաքվեի անցկացմանը: ԼՀԿ-ն ԱԺ-ի համապատասխան կեցվածքով՝ քվեարկությամբ, արդեն արտահայտեց իր կարծիքը, և դա է էականը: Քաղաքական, ինչպես նաև միջազգային իմաստով դա է կարևոր՝ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի կեցվածքը ԱԺ-ում հայտնի որոշման հետ կապված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՀՅԴ և ԼՀԿ Ոչի հանձնաժողովներում անդամներ ունենալուն: