Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Արցախի ընտրությունները կենսական նշանակություն ունեն ինչպես ներքին կայունության, այնպես էլ արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր մեկնարկել է մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այս ընտրությունները Արցախի համար ունեն բազմակի կարևոր նշանակություն։ Նախ՝ առաջին անգամն է, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններն անց են կացվում համատեղ։ Նաև այդ հանգամանքով է պայմանավորված ընտրություններում նախագահի թեկնածուների ու մասնակից քաղաքական ուժերի առատությունը։

Ընտրապայքարն Արցախում իրավամբ թեժ է լինելու և չափազանց կարևոր է, որպեսզի այսօր մեկնարկող քարոզարշավն ընթանա օրենքի տառին ու ոգուն համապատասխան, առանց տարընթերցումների որևէ առիթի ու միջադեպի։ Արցախի ընտրությունները կենսական նշանակություն ունեն ինչպես ներքին կայունության, այնպես էլ արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով։ Արցախը ի բարեբախտություն բոլորիս անցած տարիներին, տասնամյակներին պատվով է անցել բոլոր ընտրական քննությունները՝ աշխարհին ցույց տալով, որ ժողովրդավարությունը հայկական երկրորդ պետությունում գտնվում է անհամեմատ ավելի բարձր մակարդակում, քան Արցախի նկատմամբ հավակնություններ ցուցաբերող Ադրբեջանում։ Արցախյան ընտրական մշակույթն ու ավանդույթները իրենց կայացվածությամբ ու լեգիտիմությամբ նախկինում գերազանցել են նաև հայաստանյան ընտրություններին։

Միայն 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված նոր քաղաքական իրավիճակում, դրանում անցկացված խորհրդարանական ընտրություններում մենք կարողացանք ընտրական մշակույթով հավասարվել Արցախին։ Հետևաբար չափազանց կարևոր է, որպեսզի մարտի 31–ին կայանալիք ընտրություններում անկախ հաղթողներից ու պարտվողներից Արցախը պահպանի ընտրական մշակույթի ու ժողովրդավարության այդ բարձր նշաձողը, ինչը մի կողմից կնպաստի ինչպես երկրի ներքին կայունությանը, մյուս կողմից՝ կավելացնի Արցախի սուբյեկտայնությունը միջազգային հանրության շրջանում։

Այդ բաձր նշաձողի պահպանումը պետք է լինի ինչպես պետական ինստիտուտների, այնպես էլ ընտրություններին մասնակցող թեկնածուների ու քաղաքական թիմերի խնդիրն ու պատասխանատվությունը։ Ընտրություններում հաղթելու կամ պարտվելու են առանձին թեկնածուներ ու կուսակցություններ, սակայն ժողովրդավարական ու լեգիտիմ ընտրություններում լինելու է միայն մեկ հաղթող և դա Արցախի քաղաքացին է։ Ուզում եմ հույս հայտնել, որ ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներն ու քաղաքական ուժերը ընտրապայքարին վերաբերվում են հենց այս գիտակցությամբ և անելու են առավալագույնը առաջիկա ընտրություններում Արցախի ժողովրդավարական վարկանիշն էլ ավելի բարձրացնելու համար։

Ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին ու քաղաքական ուժերին մաղթում եմ մրցակցային, գաղափարական, ծրագրային պայքար, իսկ Արցախի մեր հայրենակիցներին ազատ, արդար ու լեգիտիմ ընտրություններ։

Կեցցե՛ ժողովրդավարական Արցախը։

https://www.facebook.com/photo.php?fbid=3257649234264185&set=a.444774552218348&type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում