Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորությամբ քննարկվել են ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը փետրվարի 26-ին կազմակերպել էր հանդիպում, որի հիմնական նպատակն էր քննարկել ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրները, ինչպես նաև գերնորմատիվային հողատարածքներում ոռոգման խնդրի լուծման հնարավոր ուղիները: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը, «Շենիկ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Սամվել Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման մասնակիցները փաստել են, որ երբեմն ֆերմերների կողմից ոռոգման աշխատանքները սխալ կազմակերպելու և իրականացնելու պատճառով տեղի է ունենում ջրի կրկնակի կորուստ և անհրաժեշտություն կա ուղղորդել նրանց այս հարցում: Այս համատեքստում կարևորվել է հատկապես ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության խորհրդատուների տեղեկատվական աջակցությունը ֆերմերներին:

Գուրգեն Եղիազարյանն առաջարկել է շահագրգիռ պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ ուսումնասիրել հանրապետության տարբեր մարզերի ոռոգման համակարգում առկա խնդիրներն ու ֆերմերներին տրամադրել համապատասխան տեխնոլոգիական լուծումներ: Նրա կարծիքով՝ պետք է ոռոգման համակարգում մշակել որոշակի քաղաքականություն՝ գյուղացուն անպայմանորեն ներգրավելով այդ աշխատանքների մեջ։

Ներկաները գերնորմատիվային հողերի ոռոգման խնդիրը լուծելու տարբեր ուղիներ են առաջ քաշել։ Միաժամանակ ընդգծվել է, որ այս գործընթացում կարևոր է հաշվի առնել տվյալ հողի ջրաֆիզիկական հատկությունները։

Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել, որ ոռոգման համակարգի բարելավումը կնպաստի ոչ միայն ջրային ռեսուրսների խնայողությանը, այլև բերքատվության բարձրացմանը։

Նախարարի տեղակալը առաջարկել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, գտնել համագործակցության եզրեր՝ տվյալ խնդրին գործնական լուծում տալու նպատակով, կազմել խնդրի լուծման առաջարկների փաթեթներ և ներկայացնել նախարարություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում