Անցած գիշերվա ընթացքում Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք է հայտնաբերվել, հիվանդացածներից մեկը մահացել է: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել է երկրի առողջապահության գլխավոր տնօրենության ղեկավար Ժերոմ Սալոմոնը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
Այդպիսով՝ Ֆրանսիայում հիվանդության հայտնաբերման և հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 17-ի:
Սալոմոնի խոսքով՝ հիվանդացածներից մեկը ծանր վիճակում գտնվում է Ամիենի հիվանդանոցում, երկրորդը՝ Իտալիայից ժամանած մի տղամարդ՝ Ստրասբուրգի բուժհաստատությունում: Երրորդը՝ նախօրյակին Փարիզում հոսպիտալացված 60-ամյա մի ֆրանսիացի, գտնվում էր ծանր վիճակում և մահացել է լույս չորեքշաբթի գիշերը։