Հռոմի Ֆրանցիսկոս պապը զորակցություն է հայտնել կորոնավիրուսով վարակվածներին և նրանց բուժմամբ զբաղվող բժիշկներին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Ես ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել կորոնավիրուսով վարակված հիվանդներին և նրանց բուժմամբ զբաղվող առողջապահության աշխատողներին, ինչպես նաև քաղաքացիական իշխանություններին և բոլոր նրանց, ովքեր զբաղվում են հիվանդներին օգնելով և աշխատում են կանգնեցնել վարակի տարածումը»,- փետրվարի 26-ին հայտարարել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ունկնդրության ավարտից հետո:
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 25-ի երեկոյան գերազանցել է 320-ը: Գրանցվել է մահվան 11 դեպք, դրանք բոլորը տեղի են ունեցել Իտալիայի հյուսիսի՝ Լոմբարդիայի և Վենետոյի մարզերում: Բոլոր մահացածները ծերեր են։