Լուրեր
Շատ խոշոր բիզնեսներ այսօր վաճառվում են, շուկաներում խոշորացման գործընթաց կարող է գնալ. Մելքումյան
  • 09:00
  • 2020-02-27
  • Դիտումներ՝ *

«Վիճակագրական թվերը թվեր, բայց ռեալ կյանքի հետ կապված, հատկապես գյուղական վայրերում, հեռավոր շրջաններում մարդկանց պետք է հարցնել՝ ինչպես են զգում: Այնպես չէ, որ ասենք՝ վիճակը բավարար է կամ կտրուկ փոփոխություն կա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հակադարձելով Նիկոլ Փաշինյանին, ըստ որի՝ տնտեսական տարին սկսել ենք փայլուն:

«Այն, որ ասում են կյանքը պիտի լավանա, ճանապարհներ են կառուցվում, այո՛, բայց այդ վերանորոգված ճանապարհները 30-40 կոմպոնենտից միայն մեկն են: Մյուս խնդիրները ինչպե՞ս են լուծվում, օրինակ՝ թոշակի մակարդակը, աշխատավարձերի աճը և այլն»,-հավելեց պատգամավորը:

  • Դիտումներ՝ *