Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ ընդունվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հանձնաժողովի փոխնախագահ, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ 52 դպրոցի միջադեպին:
Հիշեցնենք, որ այդ դպրոցում 5-րդ դասարանի աշակերտի ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել եւ քաշքշել էր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհուն ու ներկայացրել ուսուցչի՝ դպրոցից հեռացման պահանջ: