Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Քանի լեգեոներ է խաղում Հայաստանում. Որոնք են ամենահայկական թիմերը…

Անցյալ տարվա սկզբին հայկական ֆուտբոլում տեղի էր ունենում բավական հետաքրքիր մի պրոցես: Ֆուտբոլիստների, մարզիչների, ակումբի նախագահների միջև ծավալվել էր ակտիվ, նույնիսկ սուր քննարկում մեր առաջնությունում լեգեոներների քանակի սահմանափակման հարցի շուրջ: Խնդրին անդրադարձել էր նաև Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ լեգեոներների լիմիտի մասին հնարավոր օրենքն անվանելով հիմարություն: Խաշմանյանի դիտարկմանը բավական կոշտ կերպով էին արձագանքել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանը, Էդգար Մալաքյանը և Գոռ Մալաքյանը:

Ընդունենք, որ իրավիճակն իսկապես լարված էր: Այն ժամանակ արձանագրել էինք, որ մեր ֆուտբոլում ստեղծվել է ազատ կամարտահայտման հնարավորություն: Մեր ֆուտբոլիստները առանց կաշկանդվելու հնչեցրին իրենց մտահոգությունը, ինչը ոչ միայն ողջունելի է: Խնդրի շուրջ ձևավորվել էր երկու բևեռ, որոնք ներկայացնում էին իրենց կարծիքն ու փաստարկները: Թվում էր, թե երկու բևեռները հստակ տեսնում էին խնդրի արդարացի լուծման ուղին, բայց… Կրքերի բավական արագ հանդարտացումից հետո ավելի արդիական դարձավ պնդումը, որ լարված իրավիճակը ստեղծվել էր արհեստականորեն: Իսկ թե ինչու և ինչ նպատակով էր այն ստեղծվել՝ դժվար է ասել: Այսօր մեր առաջնությունում կան ընդամեն 3-4 թիմեր, որոնք մտադիր են ապագան կապել տեղացի կադրերի հետ։

Ինչևէ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայկական թիմերը համալրվեցին և շարունակում են համալրվել լեգեոներներով։ Ավելին, տեղացի մի շարք ֆուտբոլիստներ, որոնք ներքին առաջնությունում աչքի էին ընկնում, հեռացան՝ հայտնվելով ղազախական թիմերում։ Մասնավորապես «Տոբոլ» էր տեղափոխվել Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, որը ելույթ էր ունենում «Արարատ-Արմենիայում»։ Վերջերս նույն ակումբում էր հայտնվել «Գանձասար-Կապանի» պաշտպան Արմեն Հովհաննիսյանը։ Նոր տարուց հետո Ղազախստան էր տեղափոխվել նաև Հայաստանի ազգային թիմի պաշտպան Հայկ Իշխանյանը՝ համալրելով «Ժետիսուի» շարքերը։ «Տրանսֆերմարկետ» պարբերականի տվյալներով՝ Հայաստանի Բարձրագույն խմբի 9 թիմերում այսօր հայտավորված են 241 ֆուտբոլիստներ, որոնցից 130-ը կամ 54 տոկոսը լեգեոներներ են:

Ուղիղ մեկ տարի առաջ Բարձրագույն խմբի 9 թիմերում հայտավորված էին 233 ֆուտբոլիստներ, որոնցից 100-ը կամ 42 տոկոսը լեգեոներներ էին: Այսօր կարող ենք արձանագրել, որ մեկ տարվա ընթացքում մեր երկրում հանդես եկող արտասահմանցի ֆուտբոլիստների թիվն աճել է 30-ով կամ 12 տոկոսով։ Մենք ունենք լեգեոներների աճի վտանգավոր մի տենդենց, որը ավելի քան մտահոգիչ է։ Հայաստանի առաջին խմբի առաջնությունում 413 ֆուտբոլիստներից լեգեոներներ են 104-ը։ Փաստորեն այսօր Հայաստանում ելույթ են ունենում մոտ 250 լեգեոներներ։

Այո, Հայաստանում տեղացի որակյալ ֆուտբոլիստների ճգնաժամ է, բայց… Սա չի նշանակում, որ հայաստանցի ֆուտբոլիստները պետք է զրկվեն խաղալու հնարավորությունից։ Ամենաշատ լեգեոներներ այսօր ունի Երևանի «Արարատը»՝ 22: Ի դեպ, մեկ տարի առաջ «Արարատն» ուներ 12 լեգեոներ։ Այս հաշվարկում երկրորդը «Արարատ-Արմենիան» է՝ 19: Երրորդ հորիզոնականը՝ 17-ական լեգեոներներով, կիսում են Վանաձորի «Լոռին» ու «Նոա»-ն: 14 լեգեոներ ունի Երևանի «Փյունիկը»։ «Ուրարտուն» ունի 12, իսկ Երևանի «Ալաշկերտը»՝ 11 լեգեոներ։ Այսօր ամենահայկական թիմեր կարելի է համարել Գյումրիի «Շիրակին» և Կապանի «Գանձասարին»։ Վերջինիս կազմում կան 4, իսկ «Շիրակում»՝ 7 արտասահմանցի ֆուտբոլիստներ։ «Շիրակի» և «Գանձասար-Կապանի» ֆուտբոլային գաղափարախոսությունը որոշակիորեն տարբերվում է մյուս 6 թիմերից: Ավելի ստույգ՝ այս 3 թիմերը կարծես թե մտադիր են առաջ շարժվել՝ ապավինելով տեղացի կադրերին:

Հանուն արդարության պետք է նշենք, որ ակումբի ղեկավարները, որոնք ներդրումներ են կատարել ֆուտբոլում, պահանջում են արդյունք և նպատակին հասնելու համար դիմում են լեգեոներների օգնությանը: Նրանց էլ կարելի է հասկանալ, յուրաքանչյուր ոք ցանկանում է ունենալ մրցունակ կոլեկտիվ: Մոտ 18 տարի առաջ լեգեոներների օգնությանը դիմել էր Երևանի «Փյունիկը», որը մի քանի տպավորիչ հանդիպում անցկացրեց Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլում: Նատուրալիզացիայի արդյունքում լեգեոներներից շատերը՝ Պիզելին Բիլիբիոն, դարպասապահ Ապուլա Բետեն, ռումինացի պաշտպան Տուդոր Մարիան Զեչուն, հայտնվեցին Հայաստանի ազգային հավաքականում: Վերջին տարիներին մեր երկրում լեգեոներ ասվածն ուղղակի կորցրել է իր արժեքը: Այսօր հայկական թիմերում ելույթ ունեցող լեգեոներներից կարելի է առանձնացնել թերևս մի քանիսին, որոնք իսկապես մի գլուխ ավելի բարձր են հայ խաղացողներից։

Ստեղծված իրավիճակում կրկին օրակարգային է դառնում ՀՖՖ-ի կողմից լեգեոներների սահմանափակման մասին նոր օրենքի հնարավորինս շուտ ընդունումը, ինչը հնարավորություն կտա հայ ֆուտբոլիստներին դրսևորվելու: Այս խնդրին բազմիցս են անդրադարձել ՀՖՖ նախագահները: Եթե գալիք մրցաշրջանում սահմանափակման մասին որոշումն ընդունելը իրատեսական չէ, ապա այսօրվանից պետք է մշակել ծրագիր գոնե 2021/2022 մրցաշրջանում նոր պատկեր ստանալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում