Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում

2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առթիվ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ Պաշտպանի աշխատակազմը իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում՝ ելնելով Պաշտպանի լիազորություններից ու աշխատակազմի կարողություններից: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

  • Պաշտպանի աշխատակազմում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քարոզարշավի ամբողջ ընթացքում և ընտրությունների օրն իրականացնելու է ընտրական գործընթացների դիտարկում՝ Պաշտպանի իրավասությունների սահմաններում քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների մշակույթը երաշխավորելու նպատակով:
  • Պաշտպանի աշխատակազմն իրականացնելու է բաց աղբյուրների (լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի) ամենօրյա ռեժիմով դիտարկում՝ ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումներին և մարդու իրավունքների մշակույթը խաթարող հրապարակումներին արձագանքելու նպատակով:
  • Պատշաճ կերպով ուսումնասիրվելու և քննարկվելու են Պաշտպանին հասցեագրված գրավոր և բանավոր (ներառյալ՝ թեժ գծի 116 հեռախոսահամարով և Պաշտպանի կայքէջով ստացված) բողոքները:
  • Իրավական խորհրդատվություն է տրամադրվելու քաղաքացիներին ընտրական օրենսդրության ու իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ:
  • Առանձնակի ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների անխափան աշխատանքին առնչվող հարցերը:
  • Հատուկ ուշադրություն է դարձվելու ընտրական իրավունքների իրացման համար հավասար ու մատչելի պայմանների ապահովման վրա:
  • Դիտարկվելու են հավաքների ընթացքում դրանց մասնակիցների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ընթացակարգերն ու պայմանները:
  • Մշտական կապ է պահպանվելու պետական լիազոր մարմինների, ընտրություններում ներգրավված սուբյեկտների, քաղաքացիական հասարակության և դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի ու անձանց հետ:
  • Պաշտպանը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և քաղաքացիներին հրապարակային հաղորդակցության մեջ այլոց հանդեպ դրսևորել հանդուրժողականություն և հարգանք՝ զերծ մնալով ատելության խոսքից և բռնության քարոզից, իսկ լրատվամիջոցներին՝ ցանկացած դեպքում հեռացնել ատելություն կամ բռնության կոչ պարունակող հրապարակումներն ու մեկնաբանությունները:
  • Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգություն է հայտնում, որ սոցիալական ցանցերի գլխավորապես կեղծ օգտատերերը, չարաշահելով խոսքի ազատությունը և անանուն մնալու իրավունքն ու մեխանիզմները, ատելություն, վիրավորանք ու բռնության կոչեր են տարածում այլ քաղաքացիների և խմբերի նկատմամբ: Անկախ սոցիալական ցանցերի հանդեպ ունեցած վերահսկողական թույլ մեխանիզմներից՝ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն ապահովելու մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը նաև առցանց տիրույթում:
  • Պաշտպանը պահանջում է հանրային ծառայողներից հատկապես աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում առաջնորդվել հանրային ծառայության հիմնական սկզբունքներով, ներառյալ՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությամբ, հանրային ծառայողների քաղաքական զսպվածությամբ, անկողմնակալությամբ և անձի ու նրա իրավունքների հանդեպ հարգանքով:
  • Պաշտպանը պահանջում է պետական լիազոր մարմիններից հավասար ու արդար պայմաններ ապահովել ընտրական գործընթացներում ընդգրկված բոլոր սուբյեկտների համար՝ երաշխավորելով ընտրական ու հարակից իրավունքների պատշաճ իրացման հնարավորությունները:
  • Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ 2019թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման հիման վրա կազմված Պաշտպանի առաջարկների մի մասը պատկան մարմինների կողմից արդեն իրականացվել է՝ բարձրացնելով ընտրական իրավունքների իրացման մատչելիության ու գաղտնիության մակարդակը: Պաշտպանը կարևոր է համարում, որ մնացած առաջարկները ևս քննարկվեն ու կյանքի կոչվեն՝ միևնույն ժամանակ մտադրություն հայտնելով առաջիկա ընտրությունների դիտարկման հիման վրա շարունակել ընտրական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանն ուղղված ջանքերը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում