Երեկ ԱԺ-ում քննարկվում էր Դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարությունից բխող իրավական փոփոխություններ իրականացնելու հարցը։Նախարարության էջում կարդում ենք, որ Ռազմավարությունը նախագծվել է՝ որպես ելակետ ընդունելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությունը և այս առումով ռազմավարությունում նախատեսված են արմատական փոփոխություններ ոչ միայն դատարանների, այլև դատախազական ու քննչական մարմինների և արդարադատության արդյունավետությունն ապահովող այլ մարմինների գործունեության ոլորտներում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի հետ: