Լուրեր
Ապրիլի 5-ին որոշում է կայացվելու ոչ թե մեկ մարդու հայեցողությամբ, ինչպես ԵՄ-ի հետ հարաբերության դեպքում էր. Խառատյան
  • 15:36
  • 2020-02-26
  • Դիտումներ՝ *

ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 25-ին, հրավիրվել են խորհրդարանական լսումներ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայով:

«Մի մարդ 2013-ի սեպտեմբերին հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը: Ի՞նչ հանրային քննարկում, ի՞նչ խորհրդարանական լսում, ի՞նչ ներառականություն՝ հայտարարեց ու փակեց 3.5 տարի Ասոցացման համաձայնագրի ու ԵՄ-ի հետ ազատ առևտրի՝ արդեն ըստ էության նախաստորագրված համաձայնագրի էջը»,- անդրադառնալով նախորդ իշխանությունների քաղաքականությանը՝ հայտարարեց Արսեն Խառատյանը:

Նրա խոսքով՝ այդ ժամանակներն արդեն անցյալում են. «Դրա վառ վկայությունն է ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն, երբ մեր երկրի զարգացման ընթացքը խոչընդոտող դատական համակարգի ճակատագիրն է որոշվելու, սակայն ոչ թե մեկ մարդու հայեցողությամբ ու մի գիշերում, այլ քաղաքացու ուղիղ, ժողովրդավարական իրավունքի իրացման՝ հանրաքվեի ճանապարհով»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *