ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 25-ին, հրավիրվել են խորհրդարանական լսումներ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայով:
«Ինձ սարսափելի մտահոգում են անձանց բերման ենթարկելու մասկի շոուները»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ես ուղղակի ցնցված էի, երբ ԵՊՀ ուսխորհրդի նախագահին նարկոբարոնի նման ձեռնաշղթաներ են հագցնում ու բերման ենթարկում, կամ քաղակտիվիստներին, ծեփելով ասֆալտներին, բերման են ենթարկվում»,- հավելեց նա:
Պատգամավորը հույս հայտնեց, որ ԵՄ-ի հետ իրականացվող ծրագրերի շրջանակում իրավապահ համակարգում հնարավոր կլինի դրական փոփոխություններ կատարել:
«Իրավապահ համակարգը չունի խնդիր Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու և իշխանություններին ինքնամատույց ծառայություններ մատուցելու համար: Հույս ունեմ, որ մեր գործընկերների հետ կկարողանանք այդ ոլորտների օրենսդրական սողանցքներն այնպես փակել, որ որևէ ինքնամատույց ծառայություն մատուցող օղակ չփորձի գերազանցել իր լիազորությունները»,- նշեց Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: