Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

ԵՄ-ի հետ հարաբերությունները հետադիմության մեջ չխրվելու և չեվրասիականացվելու պատուհան են. Բաբաջանյան

ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 25-ին, հրավիրվել են խորհրդարանական լսումներ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայով:

Պատգամավոր Արման Բաբաջանյանը նախ շնորհակալություն հայտնեց Եվրամիության պատվիրակության նախորդ դեսպանին՝ պարոն Պյոտր Սվիտալսկուն, անգնահատելի ջանքերի շնորհիվ նաև  CEPA-ն իրականաություն դարձնելու համար։

«Քննարկում ենք Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող խնդիր՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը։ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված Համապարփակ գործընկերության համաձայնագիրը մեծ հաշվով 2013 թվականի սեպտեմբերի 2-ի լույս 3-ի խայտառակ գիշերվա արդյունքում Հայաստանի հանդեպ առաջացած անվստահության փարատման, Հայաստանին ևս մեկ հնարավարություն տալու վկայությունն էր։ Այս հիշեցումը արձանագրելու համար էր, որ CEPA-ն իրականում ոչ թե Եվրամիության հետ մեր հարաբերությունների առավելագույնն է, այլ նվազագույնը, այն նվազագույնը, որը հնարավոր է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունը։ Այդպիսիսն լինելով հանդերձ, սակայն, CEPA-ն հատկապես քաղաքական հարաբերությունների առումով տալիս է մեծ հնարավորություններ՝ ինտեգրվելու եվրոպական քաղաքական տարածությանը և Եվրոպային մասնակից ու աջակից դարձնելու մեր ներքին ինստիտուցոինալ բարեփոխումներին։

Իմ ընկալմամբ՝ CEPA-ն այն կմախքն է, այն շրջանակը, որը պետք է լցնել նոր գաղափարներով, նոր ծրագրերով ու նախաձեռնություններով։ Տնտեսական կյանքում դրանք պետք է լինեն նոր համակարգաստեղծ, ենթակառուցվածքային ներդրումային գաղափարներն ու ծրագրերը, քաղաքական առումով՝ ներքին արմատական բարեփոխումների ռազմավարությունները։

Մենք կարող էինք ու այսօր էլ դեռ կարող ենք CEPA-ն օգտագործել որպես գործիք մի կողմից՝ Եվրամիության հետ որպես կառույցի, մյուս կողմից՝ ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու համար։ Ցավոք, մենք այս ուղղությամբ, դեռևս շոշափելի հաջողություններ չենք արձանագրել և շարժվում ենք առավելապես իներցիայի ուժով։

Այստեղ խոսվեց Եվրամիության կողմից ֆինանսական աջակցության մասին։ Դա, անշուշտ, կարևոր է, և ես վստահ եմ, որ եվրոպական ֆինանսները ժամանակի ու տարածության մեջ գալու են դեպի Հայաստան ամենատարբեր նախագծերի ու ծրագրերի տեսքով։ Բայց ես ուզում եմ, որ մենք վեր կանգնենք այդ հարթությունից՝ այս համաձայնագիրը շատ կամ քիչ փողի դաշտում դիտարկելու տրամաբանությունից, որովհետև իրականում CEPA-ն առաջին հերթին ու առավելապես քաղաքական ու քաղաքակրթական փաստաթուղթ է, որը վկայում է մեր քաղաքակրթական կողմնորոշման մասին։ Իսկ քաղաքակրթական ընտրությունը վեր է որևէ նյութական չափումից, քանի որ վերաբերում է մարդու հիմնարար ազատություններին ու իրավունքներին, ժողովրդավարությանն ու ազատությանը։ Եվ վերջում, մենք այստեղ խոսում ենք CEPA-ի կիրարկման մասին։ Խիստ անբավարար եմ համարում այս կարևորագույն փաստաթղթի կիրարկման տեմպը, ծավալը և որակը։ Կարծում եմ՝ խորհրդարանը դեռևս մեծ տեղ ունի ավելացնելու համար իր վերահսկողությունը CEPA-ի կիրարկման նկատմամբ։ Առհասարակ, կարծում եմ, Եվրամիության հետ հարաբերությունները ընդհանրապես և CEPA-ի կիրարկման կարևորությունը դեռևս լայն տարածման, քարոզչության և քաղաքական ուժերի աջակցության կարիքն ունեն։

2018թ․ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, որի էությունը ժողովրդավարությունն էր և կոռուպցիայի դեմ պայքարը։ Երկու ուղղություններն էլ Եվրամիության համար առաջին օրից հռչակվել են հիմնական ուղղություն, կոռուպցիայի ծավալները մեր երկրում Եվրամիության նախորդ դեսպանի կողմից բնորոշվել են նույնիսկ որպես ազգային անվտանգությանը սպառնալիք։ Ես հիշում եմ, օրինակ, որ Եվրամիության պաշտոնյաները որքան անհույս էին համարում Հայաստանում ժողովրդավարական  ֆունդամենտալ փոփոխությունների հնարավորությունը։ Բայց դա տեղի ունեցավ մեր ժողովրդի ներքին կարողությունների և հասունության արդյունքում, և դա անակնկալ էր նաև Եվրամիության համար։ Ես չափազանց կարևորում եմ, որպեսզի Եվրամիությունն էլ համարժեք պատասխանի՝ ավելի ու ավելի բարձրացնի մեր երկրի հետ համագործակցության նշաձողը։

Վերջում ուզում եմ մի կարևոր իրողության վրա կանգ առնել՝ CEPA-ն, որի ստորագրմանն էի մասնակցում նաև որպես լրատվամիջոցի ղեկավար, նախորդ ռեժիմի ժամանակ, նախորդ 20-ամյա բռնազավթված պետության պայմաններում ստեղծված առավելապես Եվրամիության և նախորդ ռեժիմի միջև կոմպրոմիսային փաստաթուղթ է։ Ես ուզում եմ հավատալ, որ հեղափոխությունից հետո մենք Եվրամիության հետ ավելի լավ հարաբերություն կունենայինք, և ուզում եմ, որ այսօրվանից մտածենք Նոր Հայաստանի և Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթղթի մասին։ Կարծում եմ, մենք այսօր իսկ այդպիսի խնդիր պետք է դնենք մեր առաջ։

Հարգելի գործընկերներ,
Եվրամիության հետ հարաբերությունները և հարաբերությունները հենց CEPA-ի խողովակով մեզ համար պատուհան է՝ ամբողջությամբ հետադիմության մեջ չխրվելու ու չեվրասիականացվելու  համար, և այն պետք է օգտագործել  ոչ միայն ձևով, այլ նաև և առավելապես բովանդակությամբ»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում