Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

Քոչարյանն ու Սարգսյանը կշահարկեն արցախցի լինելը, բայց նրանք արցախաբնակ ՀՀ քաղաքացիների մեջ հարգանք չեն վայելում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

– Պարոն Քանանյան,  մեկնարկել է նախկին նախագահ, պետբյուջեից գումար հափշտակելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի դատավարությունը։ Եվ հենց առաջին նիստի ընթացքում նա հիշեց Արցախյան հիմնահարցը՝ հայտարարելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ միտում ուներ նման հայտարարությունը։

Առհասարակ անիմաստ է դրան անդրադառնալ։ Բոլորին հայտնի է, որ 1989 թվականից ի վեր Արցախը Հայաստանի Հանրապետության կազմում է, հետևաբար Սերժ Սարգսյանի  հայտարարություններն առ այն, որ Արցախը երբեք  Ադրբեջանի մաս չի լինելու, անտեղի են և պարզապես դատարկաբանություն։

Անկեղծ ասած, ես չափազանց ցավում եմ, որ մի մարդը, որին կարելի է հազար անգամ դատել ահռելի պետական հանցագործությունների և հարյուր անգամ ցմահ բանտարկության դատապարտել իր գործած հանցագործությունների համագումարի չափով, այսօր դատվում է ինչ-որ վառելիք գողանալու առիթով։ Սա ահագին ծիծաղելի է և նաև մատնում է ներկայիս իշխանությունների անլրջությունը։

– Իսկ ի՞նչ նպատակ էր հետապնում Սարգսյանը՝ Արցախյան հարցը մանիպուլացնելով։

– Բնականաբար, նա հեռահար նպատակ ունի։ Նրանք միշտ էլ փորձել են Արցախի ճակատագրին սպառնացող հեռահար վտանգը կապել ներկա իշխանության հետ։ Իհարկե, ներկայիս իշխանությունն էլ շարունակում է հետևել նախորդ վարչակարգերի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած արցախյան հայեցակարգին, բայց անկախ ամեն ինչից՝ նախորդ իշխանությունների օրոք Արցախն ավելի շատ էր վտանգված, քան այսօր։ Սա բացահայտ փաստ է, որի դեմ ոչ ոք ոչինչ ասել չի կարող։

– Այն, որ ծնունդով արցախցի երկու նախկին նախագահներ դատվում են, Արցախում որոշակի վերաբերմունք կառաջացնի՞։

– Բնականաբար փորձելու են շահարկել, լինելու են մի քանի տասնյակ մարդիկ, որոնք դժգոհելու են, բայց Հայաստանի նախագահները տառացիորեն ոչինչ չեն արել Արցախի համար՝ նկատի ունեմ գոնե Արցախի ենթակառուցվածքային զարգացումը։ Այդ պատճառով ես չեմ կարծում, որ այդ մարդիկ որևէ հարգանք, պատիվ կամ պաշտպանություն կունենան արցախաբնակ ՀՀ քաղաքացիների շրջանակներում։

– Իսկ, օրինակ, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար։

– Նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը սովորական մանր գանձագող է, որը չի արտահայտում արցախահայության տեսակետը, այլ արտահայտում է իր նեղ հանցագործ խմբակի շահերը։ Ցավոք, ներկա իշխանությունը չի վարում այնպիսի քաղաքականություն, որի շրջանակներում Անուշավան Դանիելյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու մյուսները ենթարկվեին համապատասխան քրեական պատասխանատվության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում