Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Շահարկելով քաղաքական թեմաներ` մի խումբ քաղաքացիներ փորձում են վարկաբեկել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին

Օրեր առաջ ՀՀ կառավարության մոտ բողոքի ակցիա էին անցկացնում «Հույսի ավան» թաղամասի մի խումբ բնակիչներ, որոնք պահանջում էին վարչապետի հետ հանդիպում։ Նրանք մտահոգված էին, որ իրենց կարող են թաղամասից դուրս հանել։

Այդ առթիվ «Առաջին լրատվական»-ի  հետ զրույցում  «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի տնօրեն Բարույեր Ջամբազյանը  մանրամասներ ներկայացրեց իրենց գործունեությունից։

Բարույեր Ջամբազյանը նախ պատմեց, որ դեռեւս 1988 թ․ երկրաշարժից հետո իր հայրը ստեղծել է բարեգործական հիմնադրամը, որի նպատակն էր իրականացնել տարաբնույթ բարեգործական և զարգացման ծրագրեր։ Տարիների ընթացքում հիմնադրամը ընդլայնել է իր գործունեությունը, ձեռք է բերել նոր գործընկերներ: Քսան տարի առաջ էլ ծնվել է «Հույսի ավան» բարեգործական նախագծի գաղափարը։

2001թ. ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 10.10.2001թ-ի թիվ Մ-328 որոշմամբ «Դիակոնիա»  բարեգործական հիմնադրամին  «Հույսի ավան» ծրագիրն իրականացնելու համար հատկացվում է հողատարածք։

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն էլ պետք է կառուցեր առանձնատներ եւ դրանք տրամադրեր անապահով ընտանիքներին անհատույց օգտագործման իրավունքով, ինչն էլ կատարել են՝ բնակարանները հատկացնելուց հետո կնքելով պայմանագրեր շահառուների հետ: Պայմանագրում նշված են հստակ կետեր և հստակ ժամկետներ, որոնք պետք է պահպանեն պայմանագիրը կնքող կողմերը:

Ընտանիքների հետ հինգ տարին մեկ այդ պայմանագրերը վերակնքվում են այն պարագայում, եթե ընտանիքները դեռ համապատասխանում են հիմնադրամի կողմից մշակված չափորոշիչներին և չեն խախտել երկկողմ պայմանագրի կետերը:

Սակայն դա չի խանգարել, որ որոշ քաղաքացիներ շարունակեն բողոքի ակցիաներ իրականացնել;

Վերջին շրջանում գտնվել են նաեւ տարբեր անձինք, որոնք սոցիալական ցանցերի, ֆեյքերի  եւ որոշ կայքերի  միջոցով փորձում  են վարկաբեկել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին եւ «Հույսի ավան»-ին՝  նրանց  կապելով ներքաղաքական ինչ ինչ զարգացումների և հասարակության մեջ դժգոհություն առաջացնող երևույթների հետ։

Բարույեր Ջամբազյանը շեշտում  է, որ չի կարելի հեղափոխության, քաղաքական, մյուսին վարկաբեկելու կամ որևէ այլ շահարկումներով առաջ տանել անձնական շահերը և ծրագրերը:

«Այդ բնակիչներին, որոնք բողոքում են, մենք պատասխանել ենք, որ մեր հիմնադրամը աշխատում է հիմնադրամի կանոնադրությանը եւ ՀՀ օրենսդրությանը համպատասխան, իսկ  քաղաքացիների  բողոքը հիմնավորված չէ։ Մեզ պետք է  մեկ այլ հեղափոխություն, որը  պետք է տեղի ունենա  քաղաքացիների հանրային  մտածելակերպի մեջ»,- ասաց Ջամբազյանը։

Բարույեր Ջամբազյանը նշեց, որ այս պահին «Հույսի ավան»-ում ապրում է 79 ընտանիք, որոնց հետ սկսվել է պայմանագրերի վերակնքման գործընթացը: Նա հստակեցրեց նաև, որ համաձայն ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 10.10.2001թ-ի թիվ Մ-328 որոշման, Հույսի Ավան թաղամասը հանդիսանում է հիմնադրամի սեփականությունը:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում