«Այն մթնոլորտը, որ առակ է թե՛ օնլայն տիրույթում, թե՛ քաղաքական քննարկումներում, հարիր չէ մեր քաղաքական առօրյային: Դետալների մեջ չեմ խորանա՝ ով ինչ հրապարակեց կամ ինչ ասաց, որովհետև ես դրանք համարում են երկրորդական հարց: Ես կհորդորեի, որ խոսակցությունը լիներ շատ ավելի կարևոր հարցերի վերաբերյալ, մեր քննարկումներ լինեին, օրինակ՝ վաղվա ՍԴ շուրջ տեղի ունեցող պրոցեսների, դիրքորոշումների, պատկերների վերաբերյալ: Պետք չէ ներքաշվել նմանատիպ բանավեճերի, էպիզոտային բանավեճերի մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ անդրադառնալով ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ կապով իշխանության հասցեին հնչած քննադատություններին: