Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԱԳՆ-ն չի մեկնաբանում անանուն տեղեկությունը․ «ՀՀ-ն պետք է հարցում անի ԵՄ՝ պարզելու՝ ինչ ձևակերպում է ստանալու ԼՂ հակամարտությունը ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում»

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի մեջ Արցախյան հակամարտությանն առնչվող դրույթի շուրջ և հայտնել որոշակի մտահոգություններ. «Անցյալ շաբաթ լուր տարածվեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին առաջարկել է ինտենսիվացնել Ադրբեջանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի նախապատրաստումը և նախաստորագրել այն Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է 2020թ. հունիսին։ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տվյալ համաձայնագրում ԵՄ-ից կորզել մաքսիմալ բարենպաստ ձևակերպումներ։ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը և նման համաձայնագրերն ունենում են քաղաքական հավելյալ արժեք: Հայաստանի համար այդ հավելյալ քաղաքական արժեքներից մեկը արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված համաձայնագրում տեղ գտած ԵԱՀԿ ՄԽ-ի մոտեցումների շրջանակում ձևակերպումներն են, որոնք, եթե համաձայնագիրը ստանա վերջնական իրավական ուժ, կարող են դառնալ քաղաքաիրավական մոտեցում ԵՄ-ի համար»։

Արմեն Աշոտյանը նաև հավելել է. «Փաշինյանի և Ալիևի ելույթներից իրականում մենք գրեթե ոչինչ չիմացանք բանակցային բուն նյութի մասին։ Բայց մեզ համար կարևոր է, որ այդ համաձայնագրի ու Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի՝ արցախյան հիմնախնդրին վերաբերող դրույթները լինեն համադրելի, եթե ոչ նույնական, քանի որ հակառակ դեպքում Եվրամիությունը իրար հակասող, իրավական ուժ ունեցող, երկու համաձայնագիր կունենա։ Բրյուսելից իմ աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանի հետ նախապատրաստվող փաստաթղթում արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածները, մեղմ ասած, ոչ միայն նույնական չեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ, այլև համադրելի չեն։ Առկա միտումներով և աշխատանքի ցածր որակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է կորցնել այն հսկայական առավելությունը, որ ուներ 2017 թվականի նոյեմբերին»։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ անանուն աղբյուրների տեղեկատվությունը չի մեկնաբանում։ Իսկ կոնկրետ հարցի շուրջ մեկնաբանություն արել է անցած տարվա մայիսի, և այն դեռ ուժի մեջ է։

Ներկայացնում ենք այդ մեկնաբանությունը. «Գիտեք, այս գործընթացում Հայաստանը որևէ ներգրավվածություն չունի, որովհետև մենք հանդիսանում ենք երրորդ կողմը, իսկ Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագիրը կարգավորում է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև երկկողմ հարաբերությունները:

Դրանք բոլորը երկկողմ հարթակում են: Բայց նաև մեր դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ հայտնի է մեր միջազգային գործընկերներին, և որոշ դեպքերում նաև մեր և մեր միջազգային գործընկերների դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ամրագրված է համապատասխան փաստաթղթերում: ԵՄ պարագայում խոսքը գնում է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների և նաև մեր համաձայնագրի մասին, որը ՀԸԳՀ-ն է՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Եվ այս առնչությամբ մենք ուղղակի ակնկալում ենք մեր գործընկերների սկզբունքային մոտեցումը այս հարցում»:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Չեմ կարծում, որ Արցախյան հակամարտության դրույթը Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում կարող է էականորեն տարբերվել այն ձևակերպումներից, որ տեղ է գտնել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում։ Դուք գիտեք, որ այնտեղ կա մի հոդված, որ նվիրված է հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտությանը։

Նորից եմ կրկնում՝ չեմ կարծում, որ նման բան է հնարավոր, բայց պետք է հետևել։ Ես կարծում եմ, որ կարելի է նախքան Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը պաշտոնական հարցում անել Եվրամիություն։ Իհարկե, դա շատ նրբանկատ ձևով պետք է արվի, մենք չենք կարող միջամտել ԵՄ-ի և այլ երկրների հարաբերությունների մեջ։ Բայց մերոնք դիվանագիտական խողովակներով կարող են հարցում անել ու ճշտել, թե ինչ ձևակերպումներ է ստանալու Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող դրույթը»։

Ըստ Գրիգորյանի՝ Եվրամիությունը չի կարող իրարամերժ կարծիք հայտնել միևնույն հակամարտության վերաբերյալ. «Բայց ցանկացած դեպքում, եթե կան մտահոգություններ, գուցե դիվանագիտական խողովակներով, առանց մեծ աղմուկի ճշտումներ պետք է արվեն»։

Այսինքն՝ եթե ձևակերպումները տարբերվեն, ստացվում է, որ միևնույն կոնֆլիկտի շուրջ Եվրամիությունը տարբեր կարծիքներ է արտահայտում, հարցին ի պատասխան, Ստեփան Գրիգորյանն ասաց. «Այո՛, և այստեղ կլինի ոչ թե հարված Հայաստանին, այլ հարցականի տակ կդրվի Եվրամիության կոմպետենտությունն այս հարցում։ Եվրամիությունը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ինչ-որ կարծիք ունի, դրա վերաբերյալ մենք կարող ենք երկար խոսել։ Բայց այդ կարծիքն արտահայտվել է նաև ՀՀ-ԵՄ փաստաթղթում։ Ինչպե՞ս կարող է նույն կոնֆլիկտի հետ կապված էականորեն տարբերվող կարծիք լինել Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագրում։ Բայց կրկնում եմ՝ եթե կան մտահոգություններ, ոչ պաշտոնական ինֆորմացիաներ, գուցե իմաստ ունի դիվանագիտական խողովակներով, առանց մեծ աղմուկի պարզել։ Չեմ կարծում, որ Եվրամիությունը չի արձագանքի։ Կրկնում եմ՝ մենք չենք կարող, և սա միջամտություն չէ Եվրամիություն-Ադրբեջան հարաբերություններին, բայց քանի որ Ղարաբաղյան հակամարտությունը մեզ է նաև առնչվում, մեր դիվանագիտությունը պետք է հարցում անի և ճշտի իրականությունը»։

Քաղաքագետը չի կիսում այն մոտեցումը, թե Հայաստանի արտաքին գերատեսչությունը Եվրամիության հետ համագործակցության խնդիրներ ունի. «Ես տեսնում եմ համագործակցության մեջ բավականին ակտիվացում՝ և՛ Հայաստան-Եվրամիություն, և՛ Հայաստան-ԵՄ առանձին երկրներ հարաբերություններում։ Դուք գիտեք, որ Սլովակիան և Հոլանդիան որոշեցին Հայաստանում դեսպանատուն բացել, Սլովակիան բացեց, մոտ ժամանակներս կբացի նաև Հոլանդիան։ Սա վկայում է, որ մեր հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ բավականին դինամիկ զարգանում են։

Բացի դրանից՝ վարչապետի այցելությունը ԵՄ առաջատար երկրներից Գերմանիա, որտեղ նրան ամենաբարձր մակարդակով ընդունեցին։ Չեմ կարծում, թե մենք խնդիրներ ունենք։ Գիտեք նաև, որ գրեթե բոլոր ԵՄ երկրները վավերացրել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, պրոցեսը համարյա ավարտին է մոտեցել։ Ուստի ես կարծում եմ, որ բավականին դրական դինամիկա կա, առանձնակի խոչընդոտներ չկան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում