ՀՀ Արարատի մարզում 2019 թվականին հիմնանորոգվել է 12 կմ երկարությամբ միջպետական ճանապարհահատված՝ Երասխից մինչև Պարույր Սևակի համայնքի Տիգրանաշեն թաղամաս:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Ճանապարհաշինության ոլորտում մեր մարզում Կառավարության կողմից իրականացվել է 1 խոշոր ծրագիր՝ հիմնանորոգվել է 12 կմ երկարությամբ միջպետական ճանապարհահատված՝ Երասխից մինչև Պարույր Սևակի Տիգրանաշեն թաղամաս: Այդ ճանապարհը միշտ գտնվել է շատ վատ վիճակում, դեռ Խորհրդային Միության փլուզումից հետո այդտեղ նման մասշտաբի աշխատանքներ չէին կատարվել»,- նշեց Սարգսյանը: