ԱԺ-ում այսօր հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայով:
Ինչպես նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` ՀՀ-ԵՄ հարաբերությունների դրական զարգացման մասին է վկայում երկկողմ ձևաչափով տրամադրվող աջակցության ծավալների ավելացումը. «Մեզ հաջողվել է ավարտել 2017 թվականի 34.5 մլն եվրոյի և 2018 թվականի 46 մլն եվրոյի գործընկերությունների ծրագրով նախատեսված աջակցության համաձայնագրերի ստորագրման, հաստատման գործընթացները և մտնել իմպլեմենտացման փուլ: 2019թ. աջակցության համաձայնագրերն արդեն հավանության են արժանացել և կստորագրվեն առաջիկայում, որոնցով աջակցության ծավալը զգալիորեն ավելացել է՝ կազմելով 65 մլն եվրո»:
Փոխվարչապետի խոսքով՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի համար բարեփոխումների օրակարգ է, և դրա կիրարկումը կառավարության առաջնահերթություններից է:
Մանրամասները՝ տեսանյութում: