Երեկ՝ փետրվարի 25-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Հարություն Հ-ն իր վարած Toyota Sienna մակնիշի 10 XF 077 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 57-ամյա Հովհաննես Մ-ին և բախվել վերջինիս պատկանող ԳԱԶ 3110 մակնիշի 35 ZN 905 համարանիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հարություն Հ-ն և Հովհաննես Մ-ն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: