ԱՄՆ պետդեպարտամենտը հաղորդել է Ռուսաստանի, Իրաքի, Չինաստանի և Թուրքիայի 13 կազմակերպությունների և մասնավոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու մասին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։ Այս մասին հաղորդել է պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Սահմանափակումների համար որպես առիթ նշվել է «իրանական հրթիռային ծրագրի աջակցությունը»։
Հայտարարության մեջ չի նշվում, թե ռուսական որ ընկերությունները կամ անձիք են հայտնվել պատժամիջոցների ցուցակում։