ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի իշխանությունները կարող են թաքցնել կորոնավիրուսի համաճարակի մասշտաբների մասին տվյալները, հաղորդում է Reuters-ը։
«ԱՄՆ-ը չափազանց անհանգստացած է այն տեղեկատվությամբ, որ իրանական ռեժիմը կարող էր թաքցնել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ կարևոր մանրամասները»,- հայտարարել է Պոմպեոն։
Նրա տվյալներով, Իրանը՝ կորոնավիրուսից մահացած մարդկանց թվով երկրորդ տեղում է գտնվում Չինաստանից հետո։
Նա բոլոր երկրներին կոչ է արել «ճշմարտությունը պատմել» համաճարակի մասին և համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ։