Thursday, 18 04 2024
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է

Դատերի միջև նմանություններ կան. երկուսն էլ մարմնավորում են բռնազավթված պետությունը

Այսօր՝ փետրվարի 25-ին, Հայաստանում ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել՝ մեկնարկել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատավարությունը ու նաև նշանակված էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատաքննության հերթական նիստը։ Հայաստանի հասարակությունը հեղափոխությունից հետո արդեն վարժվել է այն իրողությանը, որ պատասխանատվության կարող է կանչվել անգամ նախկին նախագահը, ու նրան չի կարող փրկել ոչ մի անձեռնմխելիություն։ Հիմա, ըստ էության, նոր իրավիճակ է ստեղծվում, որովհետև ամբաստանյալի կարգավիճակում է հայտնվում մեկ այլ նախագահ։ Հարկ է նկատել, որ Հայաստանն ամենևին էլ միակ երկիրը չէ, որտեղ նախագահներ են դատում, ընդ որում՝ կան երկրներ, որտեղ ամբաստանյալի կարգավիճակ են ունեցել մի քանի նախագահներ։ Այնուամենայնիվ, ինչ առանձնահատկություններ ունեն հայկական դատավարությունները:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի դատավարությունը խորհրդանշական առանձնահատկություն ունի. «Պետության պատճառած կես միլիարդի վնասի մասին է խոսքը, այսինքն՝ մեծ ֆինանսական ծավալների մասին չէ, բայց խորհրդանշում է համակարգի կոռուպցիոն գանձագողության բնույթը»: Վերլուծաբանի կարծիքով՝ տողատակում կա նաև քաղաքական խնդիր՝ պետք է լինի փաստացի վճիռ, թե ի վերջո ով է վերականգնելու պետությանը հասցված վնասը և ինչ հարաբերակցությամբ է բաշխվելու վերադարձնողների միջև»:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ կա նմանություն այն առումով, որ երկու նախագահներն էլ մարմնավորում են պետության բռնազավթումը: «Բայց գործ ունենք տարբեր բնույթի հանցագործություններում մեղադրանքների հետ…»: Քաղաքագետի կարծիքով՝ կարևոր է նաև համատեքստը. «Համատեքստն այստեղ այն է, որ Հայաստանը թևակոխում է հանրաքվեի քարոզարշավի ակտիվ փուլ, հանրաքվե, որն ուղղված է համակարգը աղբից մաքրելուն, խոչընդոտները վերացնելուն և բարեփոխումներ անելուն»:

Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ երկու նախագահների մեղադրանքների տարբերություններն ահռելի մեծ են. «Մի դեպքում տեսնում ենք «արքայասպանություն»՝ սահմանադրասպանություն, մյուս դեպքում գործ ունենք ջեբկիրության հետ, երբ պետության գրպանից գումարներ են տարել… Որպես Մարտի 1 տեսած մարդ՝ կարող եմ ասել, որ Քոչարյանի արարքի թողած հետքն էապես ավելի խորն է. կան սպանվածներ, հաշմանդամներ, ազատությունը կորցրածներ և այլն»:

«Ռոբերտ Քոչարյանի համար անընդունելի է ոչ միայն մեղադրանքն ինքնին, այլ նաև այն, որ միայն իրեն է մեղադրանք առաջադրվում»,- նշեց Հ. Բադալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռ. Քոչարյանն այսօր դատական նիստի ժամանակ հայտարարել է, թե ոստիկանությունը նախագահին չի ենթարկվել, այլ վարչապետին: Վերլուծաբանի դիտարկմամբ՝ Քոչարյանը այդ հանգամանքն նշում է Սերժ Սարգսյանի պատասխանատվությունն ընդգծելու համար:

Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանը փուռը տալու ակնարկները սկսել է հենց առաջին օրվանից, և գնալով՝ դա ուժգնացել է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում