Տասներկուամյա մի աղջիկ Այդահոյի նահանգում հանրային օրենսդրական լսումների ժամանակ խորհրդարան է եկել լիցքավորված ինքնաձիգով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Բեյլի Նիլսենի ուսին AR-15 մակնիշի ինքնաձիգ է եղել, նրան հանրային լսումների ժամանակ ուղեկցել է պապիկը՝ Չարլզ Նիլսենը: Նիլսենները եկել էին՝ խոսելու այն նախագծի մասին, որը թույլ կտա Այդահոյում գրանցված ամերիկացիներին ծածուկ զենք կրել:
Տղամարդը բերել է իր թոռնիկին՝ ցույց տալու համար, որ հասարակությունը չպետք է վախենա հրազենից: «Բեյլին կրակել է հինգ տարեկանից: Նա հրացանից կրակել է իր առաջին որսին: Նա այն կրում է պատասխանատվությամբ և գիտի, որ հարկավոր չէ մատը պահել ձգանի վրա», – ասել է նա օրենսդիրներին: