Ամերիկացի քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնը փետրվարի 25-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում պատմել է, որ հիացած է այն բանով, թե ինչպես է ռեժիսոր Նանեթ Բուրշթեյնն իր կյանքի պատմությունը դարձրել գրավիչ սերիալ՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Չորս սերիայից բաղկացած «Հիլարի» վավերագրական ֆիլմը նախօրյակին ցուցադրել են Բեռլինի միջազգային կինոփառատոնի Berlinale Special ծրագրով: Պրեմիերային ժամանել էր կինոնկարի հերոսուհին՝ Հիլարի Քլինթոնը, որը փետրվարի 25-ին պատասխանել է լրագրողների հարցերին:
«Ես տպավորված եմ այն բանից, թե ինչպես է Նանեթը հավաքել այդ ամբողջ նյութը և այն դարձրել գրավիչ ֆիլմ: Այն պատմում է ոչ միայն իմ կյանքի մասին, մեր քաղաքականության մասին, այն բոլոր մարտահրավերների մասին, որոնց բախվում է յուրաքանչյուր մարդ: Ես շնորհակալ եմ այդ աշխատանքի համար: Դա իմ կյանքն է, և ես ուրախ եմ, որ այն ներկայացված է այդքան տպավորիչ և հուզիչ ձևով»,-ասել է Քլինթոնը:
Քլինթոնը նշել է, որ չի պատրաստվում ամփոփել իր գործունեության արդյունքները և շարունակում է նայել ապագային, քանի որ դեռ շատ բան կա անելու: