Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Իշխանությունը պետք է իրավաքաղաքական գնահատական տա նախորդ ռեժիմին՝ անցյալի հանցավոր բեռը մեկընդմիշտ թոթափելու համար

Իշխանությունը դեռևս չի քննարկել 46 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը, և դեռևս պարզ չէ՝ մինչև ապրիլի 5-ի հանրաքվեն քաղաքական գնահատական կտրվի նախկին ռեժիմին, թե ոչ:

Հիշեցնենք, որ երեկ 46 հասարակական կազմակերպություն համատեղ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով մինչև հանրաքվեի անցկացումը ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը: «Մերժելով Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանությունը և արտահերթ ընտրություններում իրենց քվեն տալով՝ ժողովուրդը լիազորեց կառավարությանը և Ազգային ժողովին նախաձեռնել և իրականացնել արմատական և համակարգային փոփոխություններ: Նոր իշխանությունները, սակայն, բաց թողեցին այդ հնարավորության պատեհ ժամանակը: Մինչ օրս, իրական համակարգային բարեփոխումների փոխարեն, Ազգային ժողովը փորձում է լուծել կարճաժամկետ ու հատվածական խնդիրներ: Խնդիրը Սահմանադրական դատարանի առանձին անդամներից ազատվելը, առանձին անձանց եկամտի հայտարարագրերի ստուգումը կամ նույնիսկ դատավորների վերաբերյալ ԱԱԾ տվյալների բացահայտումը չէ: Խնդիրն արդարության վերականգնումն է սահմանադրական և օրենսդրական մակարդակներում, դատական և իրավապահ մարմինների համակարգում»,- ասվում է ՀԿ-ների հայտարարության մեջ և շարունակվում է. «Մինչև նշանակված Սահմանադրական հանրաքվեի անցկացումը պահանջում ենք հրատապ կերպով Ազգային ժողովի որոշման հայտարարության կամ բանաձևի միջոցով ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը՝ ամրագրելով այդ զավթման մեխանիզմները, պատմությունը, բաղադրիչները, կատարողներին, մասնակիցներին և աջակիցներին:

Սահմանել և հրապարակել պետության ապազավթման կամ զավթման համակարգի ապամոնտաժման առաջնահերթ համակարգային գործողությունները և դրանց ողջամիտ ժամկետները, այնպես, որ պետության վերազավթման ռիսկերը իսպառ վերացվեն:

Հրատապության, ողջամտության և բարեխղճության սկզբունքներով վերանայել դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի և միջոցառումների ժամանակացույցը և գործիքները:

Արագացնել նոր Սահմանադրության, ինչպես նաև կուսակցությունների ու ընտրությունների վերաբերյալ նոր օրենքների ընդունման գործընթացը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով ՀԿ-ների այս հայտարարությանը և հարցին, թե պատրաստվում են արդյոք մինչև հանրաքվեի օրը քաղաքական գնահատական տալ նախորդ ռեժիմի գործունեությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հարցը դեռ չի քննարկվել ոչ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում, ոչ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ։ «Մենք հարցը դեռ չենք քննարկել, երբ որ կքննարկենք և կունենանք որոշում՝ և՛ հայտարարության հեղինակ ՀԿ-ներին կիրազեկենք, և՛ բոլորին»,- ասաց Հովակիմյանը: Նա, սակայն, չհամաձայնեց ՀԿ-ների հայտարարության մեջ դատաիրավական ոլորտի վերաբերյալ տրված գնահատականի հետ, ըստ որի՝ հեղափոխության ինստիտուցիոնալ շարունակության մանդատը ստացած քաղաքական ուժը ձախողել է մի ամբողջ համակարգի՝ դատական իշխանության լեգիտիմության վերականգման գործընթացը: Իշխանական պատգամավորը համաձայն չէ, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցում իրենք դանդաղկոտություն են ցուցաբերում:

Հովակիմյանը, սակայն, նշեց, որ ՀԿ-ների հայտարարությունը պաշտոնական մոտեցում է պահանջում, հետևաբար, իրենք կքննարկեն ու պաշտոնական պատասխան կտան հայտարարության հեղինակ ՀԿ-ներին:

Հիշեցնենք, սակայն, որ ժամանակին՝ ամիսներ առաջ, երբ կրկին քննարկվում էր հարցը և ՀԿ-ների, քաղհասարակության կողմից բարձրաձայնվում էր, որ պետք է քաղաքական գնահատական տրվի նախորդ իշխանության գործունեությանը, իշխանական պատգամավորները նշում էին, որ դրա անհրաժեշտությունը չկա:

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, սակայն, խիստ կարևոր և անհրաժեշտ է համարում ՀԿ-ների պահանջը, գուցե նաև մի քիչ էլ ուշացած: «Նախորդ ռեժիմին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին ես խոսում եմ արդեն մի քանի ամիս, գուցե մեկ տարուց ավելի։ Ես այդ անհրաժեշտության մասին բարձրաձայնել եմ առավելապես սահմանադրական ճգնաժամի հաղթահարման համատեքստում, բայց նույնքան կարևոր եմ համարում ընդհանրապես նախորդ ռեժիմին քաղաքական գնահատական տալու հարցը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում երկու տասնամյակից ավելի տեղի է ունեցել պետության, իշխանության զավթում։ Սահմանադրական դատարանի ճգնաժամի շուրջ քննարկումներում ես մշտապես նշել եմ, որ ՍԴ-ն մասնակից և հանցակից է եղել պետության զավթման այդ գործընթացին՝ լեգիտիմացնելով կեղծված ընտրությունների արդյունքներն ու այդպիսով կանաչ լույս վառելով իշխանությունների առաջ՝ ընդդիմախոսների նկատմամբ բռնաճնշումներ կիրառելու, հետապնդումներ իրականացնելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Բաբաջանյանը՝ հավելելով, որ պետության զավթումը համակարգված, համալիր հանցագործություն է, որին մաս են կազմել պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավապահ ու ուժային կառույցները, դատական իշխանությունը։ «Եվ, այո, ինչպես արդարացիորեն իրենց հայտարարության մեջ նշում են այդ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, գործող իշխանությունը պետք է համալիր իրավաքաղաքական գնահատական տա նախորդ ռեժիմին՝ անցյալի հանցավոր բեռը մեկընդմիշտ թոթափելու համար»:

Արման Բաբաջանյանը միանգամայն իրատեսական է համարում իշխանությունների կողմից նախորդ ռեժիմին քաղաքական գնահատական տալը մինչև ապրիլի 5-ի հանրաքվեն: Նրա խոսքերով՝ եթե դա տեղի ունենա, հանրաքվեի նշանակությունը բազմապատիկ անգամ կավելանա, հանրաքվեում քաղաքացու տված քվեն՝ «Այո»-ն, շատ ավելի ծանրակշիռ կդառնա ու կլուծի շատ ավելի խորքային ու ինստիտուցիոնալ հարց։ «Մյուս կողմից, սակայն, կասկածում եմ, որ իշխող մեծամասնությունը կգնա այդ քայլին, քանի որ, ինչպես նշեցի, ես ամիսներ շարունակ խոսում եմ իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին, սակայն իշխանության կողմից որևէ շահագրգիռ արձագանք, ցավոք, չեմ ստացել։ Այդ առումով, շատ դրական է, որ նման պահանջ են ներկայացրել ավելի քան չորս տասնյակ հասարակական կազմակերպություններ, դա վկայում է, որ այն, ինչի մասին ես այդքան խոսում էի և եմ, նաև հանրային պահանջ է։ Շատ ուրախ կլինեմ, եթե իշխանությունն ականջալուր լինի այդ պահանջին և վերջապես կատարի այն քաղաքական քայլը, որը պետք է աներ հեղափոխությունից անմիջապես հետո»,- եզրափակեց Բաբաջանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում